Սպասվող Նորաստեղծ Ինֆորմացիոն տեխնոլոգիա

ՎիԷքսպո

Մենք ստեղծում ենք նոր սերնդի մեդիաքոնթենթ

0%
0
0

4

օրեր են մնացել

0

ՆԵՐԴՐՈՂՆԵՐ

0

ՀԵՏԵՒՈՐԴՆԵՐ

4

օրեր են մնացել

ՎիԷքսպո

 Evolver ընկերությունը մատուցում է եռաչափ սկանավորման և վիզուալիզացիայի ծառայություններ, ինչպես նաև տրամադրում է գերնորարար լուծումներ այնպիսի բնագավառների համար, ինչպիսիք են անշարժ գույքը, ճարտարապետությունը, շինարարությունը, հյուրընկալությունը, ցուցահանդեսները, միջոցառումները և այլն:

Մեր վիրտուալ լուծումների միջոցով ընկերությունները կարող են ոչ միայն կտրականապես բարելավել իրենց գույքի կառավարումը պլանավորման և շինարարական փուլում, այլ նաև կիրառել այն մարքեթինգում և նորովի խթանել իրենց բիզնեսի առաջընթացը:

Մենք ստեղծում ենք նոր սերնդի մեդիաքոնթենթ։

3D սկանավորման միջոցով մեր թիմը տրամադրում է նորարար և ինտերակտիվ լուծումներ, որոնք մի շարք առավելություններ ունեն դասական և հայտնի մեդիա նյութերի հանդեպ։ Օգտատերերը կարողանում են ոչ միայն դիտել ստացված թվային եռաչափ մոդելները, այլ նաև առցանց փոխազդել նրա հետ, օրինակ՝ ուսունասիրել թվային միջավայրը տարբեր անկյուններից, շրջել վիրտուալ տարածքով, ինտերակտիվ կոճակների միջոցով ստանալ և փոխանցել բազմատեսակ մեդիա տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնել գերճշգրիտ չափումներ։ Մենք կարող ենք ստեղծել իդեալական առցանց թվային մոդել, ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ դեռ պլանավորման փուլում գտնվող ցանկացած տարածքի համար։

Եռաչափ սկանավորման տեխնոլոգիայի հնարավորությունները և լուծումները կիրառելի են գրեթե բոլոր բնագավառներում, սակայն մեր ընկերությունը առավել հմտացել է միջոցառումների և ցուցահանդեսների բնագավառում։ Մեր տեխնոլոգիական լուծումների շնորհիվ ցուցահանդեսային ընկերությունները կստանան կտրական առավելություններ միջոցառման ինչպես կազմակերպման, այնպես էլ առաջընթացն ապահովելու փուլում։

Աշխարհում տարեկան տեղի է ունենում ավելի քան 6000 միջոցառում, և դրանց կազմակերպումը բավականին բարդ գործընթաց է։ Այն ընդգրկում է մեծ միջոցառումային տարածքի ընտրությունը, վերջինիս ձևավորումն ու հաճախորդների ներգրավումը, այնուհետև տաղավարների շինարարությունն ու տվյալ միջոցառմանը այցելուների ներգրավումը։

Մեր լուծումները մի քանի անգամ կբարելավեն այդ բոլոր գործընթացների կառավարումը, քանի որ մենք.

  • Ստեղծում ենք ցուցահանդեսային տարածքների եռաչափ, թվային, առցանց ինտերակտիվ մոդելը, որի միջոցով կազմակերպիչները 80%-ով կկրճատեն ֆիզիկապես տվյալ տարածք այցելելու անհրաժեշտությունը:
  • Ինտերակտիվ պլանավորման գործիքներով նրանք առավել օպտիմալ կկարողանան ստեղծել և ձևավորել ապագա միջոցառումը։
  • Օգտագործելով առցանց մոդելի առանձնահատկությունները՝ վաճառքի թիմը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել միջազգային վաճառքներ, քանի որ հաճախորդները առանց տարածք այցելելու հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմել իրենց ապագա տաղավարի դիրքի և ձևավորման մասին
  • Տիպային օրինակների հիման վրա հաճախորդները կխնայեն զգալի ժամանակ և միջոցներ, ինչը նրանց ավելի արագ որոշում կայացնելու հնարավորություն կտա։
  • Ինտերակտիվ հնարավորությունների օգնությամբ կազմակերպչական թիմի բոլոր անդամները միանգամից տեղեկություն կստանան տաղավարների կարգավիճակի մասին։
  • Առցանց մոդելի շնորհիվ հաճախորդները շինարարության փուլում կկարողանան պատկերացում կազմել իրենց տաղավարի դիրքի մասին և առանց տարածք այցելելու ճշգրիտ չափերով իրականացնել իրենց տաղավարի ձևավորումը։

Այնուհետև միջոցառման ժամանակ մեր ընկերությունը կիրականացնի գործող ցուցահանդեսի թվային առցանց մոդելի ստեղծումը, որը հնարավորություն կտա կազմակերպչին ներգրավել միլիոնավոր առցանց այցելուներ։ Մեր լուծումն կընդլայնի միջոցառման ներգրավվածությունը և տաղավարների, և կազմակերպիչների համար` զգալիորեն բարձրացնելով տվյալ ցուցահանդեսի արդյունավետությունը։ 

Մեր ընկերությունը այն եզակիներից է, որ տրամադրում է այս բոլոր լուծումները։ ՀՀ բոլոր ցուցահանդեսային ընկերությունները հանդիսանում են մեր հաճախորդները, և մենք ունենք 30-ից ավել թվայնացված միջոցառում։ Ավելի քան 1000 մասնակից ընկերություն ներկայացված է մեր vExpo հարթակում և 15 հազար առցանց այցելու վիրտուալ է ծանոթանում ցուցահանդեսներին։

Մենք նաև  ունենք արտասահմանյան մեծ ցուցահանդեսներ սկանավորելու փորձ և առաջին ընկերությունն ենք, որ թվայնացրել է այնպիսի ցուցահանդեսներ, ինչպիսիք են Փարիզի VivaTech-ը, Դուբայի GITEX-ը, Լաս Վեգասի CES-ը և Վենետիկի ճարտարապետական Բիենալեն։

Evolver ընկերությունն այս պահին հանդիսանում է Web Summit համաշխարհային տեխնոլոգիական ցուցահանդեսի գործընկերը, որն անցկացնում է միջոցառումներ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ համախմբելով ոլորտի առաջատարներին։

Մեր երիտասարդ, բայց բավականին հմուտ թիմը ներկա պահին կարող է թվայնացնել տարեկան մինչև 100 միջոցառում և ունի ներդրումային մեծ պոտենցիալ: Այս փուլում մենք նախատեսում ենք ներգրավել 500000 ԱՄՆ դոլար, որի միջոցով նպատակ ունենք ամրապնդել մեր ընկերության դիրքերը համաշխարհային շուկաներում։

Տվյալ գումարը ներդրվելու է ընկերության համակարգերի բարելավման, մարքեթինգի և նոր հաճախորդների ներգրավման մեջ:

Մեր ընկերությունն առաջարկում է բարձր պահանջարկ ունեցող լուծումներ, որոնց միջոցով պատրաստվում է կատարել բավականին հետաքրքիր բիզնես ճանապարհորդություն։ Մենք ցանկանում ենք նվաճել աշխարհը մեր լուծումներով և անչափ ուրախ կլինենք, եթե դուք դառնաք մեր պատմության կարևոր մի մասը:

Ստեղծել հաշիվ

հետևել նախագծին և կարդալ թարմացումները, ուսումնասիրել լրացուցիչ փաստաթղթերը, ներդրողների և հետևորդների կարծիքը և հարցուպատասխանը

Գրանցվել

Մուտք գործել այստեղ, եթե արդեն գրանցված եք

Մուտք

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Նվազագույն ներդրում

    AMD: 40 000 ֏
    USD: 100 $

    40 000 ֏

  • Ներդրումային նպատակ

    AMD: 50 000 000 ֏
    USD: 124 500 $

    50 000 000 ֏

    AMD: 200 000 000 ֏
    USD: 498 000 $

    200 000 000 ֏

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ

Ներդրումներ կատարելով նախագծում, դուք կկարողանաք ընտրել ներդրումային մոդելները և դրանց քանակները:

Կախված ներդրված գումարից, դուք կստանաք համապատասխան խրախուսումներ։

ԲԱԺՆԵՏՈՄՍԻ ՄՈԴԵԼ

ԲԱԺՆԵՏՈՄՍԻ ՄՈԴԵԼ

  • ՄԵԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԻ ԳԻՆ
    40 000 ֏ ~100 $

ԱՌՆՉՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ