Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ՆԱԽԱԲԱՆ

ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակը հանրությանը հասանելի ինտերնետային կայքի՝ www.arfi.am միջոցով ապահովում է կապը պոտենցիալ ներդրողների և թողարկողների միջև՝ առաջարկելով բաժնային և պարտքային մասնակցությամբ քրաուդֆանդինգի իրականացում։ Փաստաթղթում ներկայացված է հարթակի ծառայություններից օգտվելու կանոններն ու պայմանները։ Օգտագործելով ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը՝ դուք համաձայնում եք սույն կանոններին:

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1 «Քրաուդֆանդինգի հարթակ» կամ «Հարթակ»՝  ներդրումային ծառայություններ մատուցող անձի ինտերնետային կայքի՝ www.arfi.am միջոցով հանրությանը հասանելի հարթակ, որը կառավարվում է կամ որի գործունեությունը կազմակերպվում է Հարթակի օպերատորի կողմից:  

1.2 «Քրաուդֆանդինգի ծառայություն»՝ Հարթակի միջոցով նախագծերի ֆինանսավորման նպատակով արժեթղթերում ներդրողների և դրանց թողարկողների հանդիպման միջոցի տրամադրում, ապահովում և կազմակերպում, որը բաղկացած է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 25-րդ հոդվածով սահմանված հետևյալ ծառայություններից միաժամանակ.

ա. հաճախորդներից         արժեթղթերով         գործարքների          կատարման

հանձնարարականների ընդունում և հաղորդում,  բ․ արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:

1.3 «ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր» կամ «Հարթակի օպերատոր»՝ ներդրումային ծառայություններ մատուցող «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերություն, որը մատուցում է  քրաուդֆանդինգի ծառայություն:

1.4 «ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի կանոններ» կամ «Կանոններ»` ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի գործունեությունը կարգավորող փաստաթուղթ։

1.5 «Թողարկող»՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, որը քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով արժեթղթերի տեղաբաշխման միջոցով ֆինանսավորում է կամ նախատեսում է ֆինանսավորել իր նախագիծը:

1.6 «Ներդրող»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գնել է կամ կարող է գնել Հարթակում շրջանառվող արժեթուղթ:  

1.7 «Մասնակից»՝ Հարթակի մասնակից են համարվում ներդրողներն ու թողարկողները (Կանոնակարգ 4/07-ի իմաստով հաճախորդ), որոնք օգտվում են Հարթակի օպերատորի կողմից մատուցվող քրաուդֆանդինգի ծառայությունից կամ որոնք դիմել են Հարթակի օպերատորին  քրաուդֆանդինգի ծառայությունից օգտվելու նպատակով։  

1.8 «Քրաուդֆանդինգի առաջարկ»՝ Հարթակի միջոցով իրականացվող արժեթղթերի հրապարակային առաջարկ, որը ներառում է Հարթակում հրապարակված նախագծերի վերաբերյալ ներդրումային որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ 

1.9 «Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ»՝ Թողարկողի, իր կողմից առաջարկվող նախագծի և արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որի հիման վրա իրականացվում է քրաուդֆանդինգի առաջարկը (հավելված 1):

1.10      «Նախագիծ»՝ ծրագիր           կամ     բիզնես            գործունեություն,       որը      Թողարկողը ֆինանսավորում է կամ նախատեսում է ֆինանսավորել քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով:

1.11 «Թողարկողին քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման պայմանագիր»՝ Հարթակի օպերատորի և Թողարկողի միջև կնքվող պայմանագիր Հարթակի միջոցով Թողարկողին մատուցվող ծառայությունների վերաբերյալ (հավելված 2)։

1.12 «Ներդրումային         պայմանագիր»՝          Թողարկողի    և          Ներդրողի       միջև    կնքվող պայմանագիր Հարթակի միջոցով ներդրումային ծառայությունների մատուցման վերաբերյալ (հավելված 3)։

1.13 «Արժեթղթերի ռեեստրի վարման պայմանագիր»՝ Հարթակի օպերատորի և Թողարկողի միջև արժեթղթերի հաշվառման վերաբերյալ կնքվող պայմանագիր։

1.14 «Ռիսկերի հայտարարագիր»՝ Հարթակի օպերատորի կողմից մշակված փաստաթուղթ, որը Ներդրողին զգուշացնում է Հարթակում ներդրումների իրականացման հիմնական ռիսկերի և Ներդրողի հնարավոր կորուստների մասին։

1.15 «Ճանաչիր քո հաճախորդին և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգ»՝ Հարթակի օպերատորի կողմից մշակված փաստաթուղթ, որը սահմանում է Մասնակիցների պատշաճ ուսումնասիության ընթացակարգը։ 

1.16 «Անձնական տվյալների մշակման քաղաքականություն»՝ Հարթակի օպերատորի կողմից մշակված փաստաթուղթ, որը սահմանում է Հարթակի` Մասնակիցների անձնական տեղեկատվության մշակման քաղաքականությունը։

1.17 «Օգտատիրոջ հաշիվ (անձնական էջ)»՝ Մասնակցի անձնական էջը Հարթակի օպերատորի ինտերնետային կայքում՝ նախատեսված Հարթակի ծառայությունների օգտագործման, տեղեկատվության փոխանակման և գործարքների կնքման համար։

1.18 «Հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվ»՝ Կենտրոնական բանկի խորհրդի կանոնակարգ 4/23-ի սահմանմանը համապատասխանող հաշիվ, որը կարող է օգտագործվել միայն Հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունների իրականացման համար:

1.19 «Հարթակի օպերատորի բանկային հաշիվ»՝ առևտրային բանկում բացված հաշիվ Հարթակի սպասարկման և այլ վճարների փոխանցման համար։

1.20 «Նվազագույն նպատակային գումար»՝ քրաուդֆանդինգի առաջարկով սահմանված ժամկետում ներգրաված նպատակային գումար, որի ներգրավումը անհրաժեշտ պայման է հանդիսանում Հարթակի օպերատորի կողմից Ներդրողների միջոցները Թողարկողին փոխանցելու համար։

1.21 «Առավելագույն         նպատակային            գումար»՝         քրաուդֆանդինգի      առաջարկով սահմանված գումար, որին չեն կարող գերազանցել սահմանված ժամկետում ներգրավված միջոցները։ 

1.22 «Հաջողված քրաուդֆանդինգ»՝ քրաուդֆանդինգի առաջարկը ներգրավել է նվազագույն նպատակային գումարը նշված ժամանակաշրջանում։  

1.23 «Չհաջողված քրաուդֆանդինգ»՝ քրաուդֆանդինգի առաջարկը չի ներգրավել  նվազագույն նպատակային գումարը նշված ժամանակահատվածում։

1.24 «Բաժնետոմս»՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված բաժնային (այդ թվում փոխարկելի) արժեթղթեր։

1.25 «Պարտատոմս»՝      «Արժեթղթերի      շուկայի      մասին»      օրենքով       սահմանված

պարտքային  (այդ թվում փոխարկելի) արժեթղթեր։

1.26 «Հետաձգող պայմանով բաժնեմասի ձեռքբերման համաձայնագիր (SAFE)»` ներդրումային պայմանագիր Ներդրողի և Թողարկողի միջև՝ Թողարկողի կապիտալում Ներդրողի բաժնային մասնակցության կամ Ներդրողի կանխիկ փոխհատուցման վերաբերյալ՝ ապագայում որոշակի իրադարձության տեղի ունենալու պարագայում, այն է՝ Թողարկողի հրապարակային առաջարկի, մեկ այլ ընկերության կողմից Թողարկողի գնման, նոր բաժնետոմսերի թողարկման կամ Թողարկողի բոլոր ակտիվների վաճառքի դեպքում։ 

1.27 «Պրոմո կոդ»՝ Հարթակի օպերատորի մարքեթինգի արշավի շրջանակներում տրամադրվող պրոմո կոդ, որը հնարավորություն է տալիս ներդրողներին նվազեցնել ներդրման ընդհանուր գումարը՝ կիրառելով առաջարկվող պրոմո կոդը։

1.28 «Ներդրումային խթան»՝ ընկերության կողմից առաջարկվող խթաններ, որոնք հնարավորություն են տալիս ներդրողներին նվազեցնել  ներդրման գումարը։

1.29 «Հայտատու»՝ ընկերություն, որը Հարթակի օպերատորի դիտարկմանն է ներկայացնում նախագիծը հայտի լրացման և տրամադրման միջոցով։

1.30 «Էլեկտրոնային փոխգործակցություն»՝ Հարթակի գործընթացները, որոնք ներառում են թողարկող ընկերության ներդրումային առաջարկի ներկայացումը, ներդրողի գրանցումը Հարթակում, ներդրողի և թողարկողի միջև պայմանագրի կնքումը, ներդրողի կողմից ներդրման համար վճարումը, ներդրողի սեփականության իրավունքի գրանցումը կատարվում են Հարթակի

էլէկտրոնային միջավայրում և հարվում են էլեկտրոնային փոխգործակցություն։

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

2.1 ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի (այսուհետ Հարթակ) գործունեության կանոնները (այսուհետ Կանոններ) սահմանում են Հարթակի գործածման կարգը, նախագծերի ֆինանսավորման և ներդրումների իրականացման գործընթացների նկարագրությունը, թողարկողների նկատմամբ պահանջները, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, տվյալների մշակման և պահպանման քաղաքականության նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը։

2.2 Կանոնները միտված են ապահովել թափանցիկ և հավասար պայմաններ Հարթակի բոլոր Մասնակիցների համար: 

2.3 Սույն Կանոններն ուժի մեջ են մտնում www.arfi.am ինտերնետային կայքում հրապարակման պահից։ 

2.4 Կանոնների փոփոխությունների կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թողարկումները շարունակում են կարգավորվել թողարկման պահի դրությամբ գործող Կանոններով։

2.5 Հարթակի օպերատորի և Մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են էլեկտրոնային միջավայրում/ պայմանագրերի կնքման միջոցով (հավելված 2՝ Հարթակի օպերատորի և Թողարկողի միջև «Թողարկողին քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման պայմանագիր», հավելված 3՝ Թողարկողի և Ներդրողի միջև «Ներդրումային պայմանագիր։ 

2.6 Հարթակի օպերատորը չի ստանձնում ներդրումային գործարքից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում Թողարկողների պարտավորությունների համար։ 

2.7 Սույն Կանոնները պարտադիր իրավաբանական ուժ են ստանում Հարթակի օպերատորի և Մասնակիցների միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ այն բանից հետո, երբ Մասնակիցը Հարթակում գրանցվելիս տալիս է իր համաձայնությունը Կանոններին: 

2.8 Կանոններին համաձայնություն չտալու պարագայում Մասնակիցները չեն կարող օգտվել Հարթակի քրաուդֆանդինգի ծառայություններից:

2.9 Կանոնները հասանելի են Հարթակի ինտերնետային կայքում։

3. ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3.1 Սույն Կանոնների շրջանակներում Հարթակի օպերատորը և Մասնակիցները հանդիսանում են էլեկտրոնային փոխգործակցության կողմեր, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային միջավայրում տվյալների փոխանակում, փաստաթղթերի շրջանառում և պայմանագրերի կնքում։  

3.2 Տեղեկատվության փոխանակումը Մասնակիցների և Հարթակի օպերատորի միջև իրականացվում է Հարթակի ինտերներտային կայքում, ինչպես նաև էլեկտրոնային փոստի՝ info@arfi.am միջոցով։

3.3 Սույն Կանոնների շրջանակներում  թվային ստորագրություն է համարում Հարթակի մուտքանվան և գաղտնաբառի համադրության մուտքագրումը, ինչպես նաև եզակի ծածկագրի հաստատումը, որը ծանուցվում է Մասնակցի էլ․ փոստի հասցեին։

3.4 Իրենց մուտքանվան և  գաղտնաբառի տեղեկատվությունն այլ անձանց փոխանցելու դեպքում Մասնակիցները կկրեն այդ անձանց կողմից իրենց հաշվի օգտագործման բոլոր հետագա ռիսկերը:

3.5 Մասնակիցները համաձայնվում են, որ  պատասխանատվություն են կրում Հարթակում իրենց կողմից ներկայացված տեղեկատվության ճշգրտության համար, և այդ կերպ ստացված տեղեկատվությունը ստացողի կողմից համարվում է հավաստի և կարող է օգտագործվել որպես գրավոր ապացույց դատարանում։ Մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց՝ Հարթակի էջի բոլոր գործողությունների համար։

3.6 Հարթակում փոխանակվող տվյալների պահպանումն իրականացվելու է բազմաստիճան անվտանգություն ապահովող և ապահովության բարձր վարկանիշ ունեցող տեղեկատվական ամպերում։  Հարթակի օպերատորի կողմից սեփական սերվեր ունենալ չի նախատեսվում: 

3.7 Մասնակիցները պարտավորվում են Հարթակն օգտագործել միայն օրինական նպատակներով, չխախտել որևէ գործող ազգային կամ միջազգային օրենք կամ կանոնակարգ, չներկայանալ որպես Հարթակի օպերատորի աշխատակից, ներկայացնող կողմ, կամ հարթակի Մասնակից,  եթե այդպիսին չեն հանդիսանում, չներգրավվել անօրինական, խարդախ վարքագծի կամ որևէ անօրինական, խարդախ նպատակին ծառայող գործունեության մեջ: 

3.8 Մասնակիցները գիտակցում են, որ Հարթակում տրամադրված բոլոր նյութերը, ներառյալ ապրանքանիշերը, վիդեոները և պատկերները պատկանում են Հարթակի օպերատորին կամ այլ օգտատերերի: Մասնակիցները համաձայնում են, որ այդ նյութերի նկատմամբ սեփականության իրավունք չունեն և Հարթակում հասանելի ցանկացած նյութ բացառապես ներդրումային որոշումների կայացման նպատակով է կիրառելի: 

3.9 Հարթակի օպերատորը չի գնահատում, հաստատում, կամ այլ կերպ աջակցում  որևէ Ներդրողի կամ Թողարկողի։ Հարթակի օպերատորն իրավասու չէ տրամադրել իրավաբանական, հաշվապահական, հարկային կամ ներդրումային խորհրդատվություն, և նրա անձնակազմի կողմից տրամադրված որևէ տեղեկություն չի կարող այդպես մեկնաբանվել: 

 

4. ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

4.1. Որպես Հարթակի բաժնային մասնակցությամբ քրաուդֆանդինգի Թողարկող՝ կարող են հանդես գալ  ՀՀ ռեզիդենտ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձև ունեցող ընկերությունները (ԲԲԸ)։ 

4.2. Որպես Հարթակի պարտքային մասնակցությամբ քրաուդֆանդինգի Թողարկող՝ կարող են հանդես գալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)  և բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) կազմակերպաիրավական ձև ունեցող  իրավաբանական անձինք։

4.3. Հարթակում Թողարկողի կարգավիճակ ստանալու համար Թողարկողից պահանջվում է տրամադրել հետևյալ փաստաթղթերը ՝

Նախագծի դիտարկման հայտ

4․3․1. Նախագծի գործարար ծրագիր, որը պարունակում է Հավելված 1ում ներկայացված քրաուդֆանդինգի առաջարկի ամփոփ փաստաթղթում պահանջվող տեղեկատվությունը,

4․3․2. Թողարկողի փաստացի գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվություն՝ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, հաշվապահական հաշվեկշիռ, դրամական միջոցների հոսքերի մասին

հաշվետվություն առկայության դեպքում,

4․3․3. Նախագծի ներդրման արդյունքում Թողարկողի ֆինանսական կանխատեսումները 3-5 տարիների կտրվածքով՝ եկամուտների և ծախսերի, ընկերության ակտիվների և պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ ենթադրություններով  առանձին՝ Excel ֆայլով։

4․3․4. Մեկ տարուց պակաս գործունեության դեպքում՝ ամսական տեղեկատվություն, ընկերության ֆինանսական արդյունքների մասին։

4․3․5.      Ստարտափերի համար՝տեղեկատվություն աճող հաճախորդների բազայի վերաբերյալ, նախնական համաձայնագրեր գործընկերների հետ, պայմանագրեր, սոցիալական հարթակներում տարածման կամ շուկայում ներկայության մեծացման այլ ապացույցներ։

4․3․6. Թողարկողի հայտի հաստատման դեպքում Թողարկողը 30 (երեսուն) օրացուցային օրերի ընթացքում ներկայացնում է Հարթակի մարքեթինգային չափանիշներին բավարարող նյութեր Հարթակում տեղադրելու նպատակով: 

4.4. Հարթակի     օպերատորի      ներդրումային      կոմիտեն     մերժում     է      հայտատուի գրանցման հայտը,  եթե 

4.4․1. Նախագծի փուլը, փաստացի և կանխատեսվող ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ներդրումային առաջարկը չեն համապատասխանում Հարթակի օպերատորի մշակած չափանիշներին։  թողարկողը կամ նրա կառավարման մարմինները՝ 

4.4․2. դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունեն չմարված դատվածություն,

4.4․3. ճանաչվել են սնանկ և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,

4.4․4. օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

4.4․5. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել են ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու

իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում,

4.4․6. ներգրավված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման գործով քրեական հետապնդման վարույթում, ներգրավված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում, ԱՄՆ անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն (OFAC) կամ Եվրոմիության կողմից հրապարակվող համախմբված ցանկերում,

4.4․7. «ԱՌՖԻ ներդրումային ընկերության «Ճանաչիր քո հաճախորդին և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ներքին ընթացակարգով սահմանված դեպքերում։

4.5. Քրաուդֆանդինգի հարթակներում նույն թողարկողի կողմից առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը (թողարկման կամ վաճառքի գնով) 12 ամսվա ընթացքում չի կարող գերազանցել 2,5 մլրդ ՀՀ դրամը։

5. ՆԵՐԴՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

5.1. Որպես Հարթակի Ներդրող կարող են հանդես գալ չափահաս ֆիզիկական անձինք  և իրավաբանական անձինք։

5.2. Հարթակում գրանցման համար Ներդրողից պահանջվում է տրամադրել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ-փոստի հասցե, ռեզիդենտության երկիր, կարդալ և հաստատել «ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի կանոնները», և «Տվյալների գաղտնիության քաղաքականությունը» և անցնել նույնականացման հաստատում։

5.3. Հարթակում նվազագույն ներդրման չափը  40,000 (քառասուն հազար) ՀՀ դրամ է, սակայն առանձին առաջարկների դեպքում թողարկողը կարող է  սահմանվել ավելի բարձր շեմեր։

5.4. Ներդրողը հաստատում է, որ կրում է իր կողմից կատարված ներդրումից բխող ռիսկը։ Ներդրողը տեղեկացված է ներդրումային քրաուդֆանդինգին բնորոշ ռիսկերի վերաբերյալ և գիտակցում է այդ ռիսկերից բխող կորուստների հավանականությունը։

5.5. Ներդրողն ընդունում է, որ Հարթակի օպերատորը չի երաշխավորում կամ Հարթակում ներկայացված նախագծերում տեղեկատվության ճշգրտությունը, ճշմարտացիությունն ու ամբողջականությունը։ 

5.6. Ներդրողն ընդունում է, որ ներդրումային որոշումները կայացնում է սեփական դատողությամբ՝ կատարելով մանրակրկիտ պատշաճ ուսումնասիրություն կամ օգտվելով համապատասխան իրավական, ֆինանսական, հարկային, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվությունից: 

6. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ  

6.1. Քրաուդֆանդինգի առաջարկը հասանելի է միայն Հարթակի օպերատորի ինտերնետային կայքում գրանցված Ներդրողների համար:

6.2. Քրաուդֆանդինգի առաջարկի մեկնարկի և ավարտի ամսաթվերը, ինչպես նաև գործողության ժամկետը սահմանում է Թողարկողը։ 

6.3. Հարթակի օպերատորն ապահովում է, որ իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում առաջարկներն իրականացվեն միայն ՀՀ դրամով։

6.4. Քրաուդֆանդինգի առաջարկի նկատմամբ պահանջները սահմանված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված Կանոնակարգ 4/07-ով , փաստաթղթի ձևը տրված է Կանոնների Հավելված 1-ում:

6.5. Քրաուդֆանդինգի առաջարկի վաղաժամկետ դադարեցումը (չեղարկումը) տեղի է ունենում հետևյալ դեպքերում․

6.5.1. Թողարկողի հայտարարության հիման վրա Հարթակի էլեկտրոնային հաղորդագրությունների տիրույթում: Այս դեպքում վաղաժամկետ դադարեցման ամսաթիվը Թողարկողի ուղարկած հաղորդագրության օրն է, եթե այլ ժամկետ նախատեսված չէ հայտում։ 

6.5.2. Հարթակի օպերատորի նախաձեռնությամբ, եթե հայտնաբերվի, որ Թողարկողի կողմից տրամադրված տեղեկատվությունը սխալ է կամ փոփոխված, եթե Թողարկողը չի բացահայտել էական տեղեկատվություն և այն ազդում է քրաուդֆանդինգի առաջարկի բովանդակության վրա կամ փոխում է առաջարկի պայմանները: Այս դեպքում Հարթակի օպերատորը ծանուցում է Թողարկողին, ինչպես նաև տեղեկացնում է Ներդրողներին էլեկտրոնային փոստի միջոցով։ Եթե տեղեկատվության լրացումը/փոփոխությունը չի կատարվում անհապաղ, ապա Հարթակի օպերատորը կասեցումն է առաջարկը մինչև նշված լրացումը/փոփոխությունը ստանալը, սակայն ոչ ավել, քան 30 օրով։ Վաղաժամկետ դադարեցման ամսաթիվը Հարթակի օպերատորի՝ քրաուդֆանդինգի առաջարկի վաղաժամկետ դադարեցման մասին ծանուցման ամսաթիվն է: 

6.5.3. Թողարկողը ժամկետի ավարտից շուտ ներգրավել է առավելագույն նպատակային գումարը։ Այս դեպքում Հարթակի օպերատորը բացահայտում է քրաուդֆանդինգի առաջարկի դադարեցման մասին տեղեկատվությունը և դադարեցման օրը Հարթակի ինտերնետային կայքում:

6.6. 6․5․1 և 6․5․2 կետերի ի հայտ գալու դեպքում Թողարկողը պարտավորվում է ամբողջությամբ հետ վերադարձնել Ներդրողների ներդրումները, ինչպես նաև Հարթակի օպերատորը կիրառում է տուգանք Թողարկողի նկատմամբ առաջարկի վաղաժամկետ դադարեցման համար։ Տուգանքի չափը հաշվարկվում է հետևյալ կետերի հանրագումարով՝

  • Կանոնների 10․1 կետով սահմանված սակագին՝ հաշվարկված ներգրավված միջոցների գումարի վրա,
  • Ներդրողներին փոխհատուցում՝ ներդրված գումարի 10% չափով։

6.7. Հարթակի օպերատորը չի իրականացնում քրաուդֆանդինգի առաջարկի բիզնես գնահատում և վարկանիշներ չի շնորհում Հարթակում տեղադրված քրաուդֆանդինգի առաջարկներին։

7. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7.1. Թողարկողը կարող է Հարթակի օպերատորին ներկայացնել քրաուդֆանդինգի առաջարկի ցանկացած փոփոխություն, քանի դեռ  այն դիտարկման փուլում է և չի հաստատվել Հարթակի օպերատորի կողմից ։

7.2. Հարթակում քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակումից հետո Թողարկողը կարող է Հարթակի օպերատորին դիմել միայն առաջարկի փաստաթղթում նշված ժամկետի երկարացման պահանջով (առավելագույնը 30 օր ժամկետով)։

7.3. Հարթակում քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակումից հետո Թողարկողը պարտավոր է թարմացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանց ի հայտ գալուն պես․

7․3․1. Ներդրումային նոր  ռիսկի ի հայտ գալու դեպքում տվյալ ռիսկի նկարագրությունը,

7․3․2. Թողարկողի վերաբերյալ տեղեկատվության փոփոխություն (ընկերության հասցեի և կոնտակտային տվյալների, կառավարման մարմինների և խոշոր բաժնետերերի փոփոխություն),

7․3․3. պատասխանատու անձանց վերաբերյալ տեղեկատվության փոփոխություն,

7․3․4. այլ փաստ, որը կարող է էական ազդեցություն ունենալ ներդրումից ակնկալվող եկամտի վրա:

7.4. Հարթակի օպերատորը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ներդրողին էլեկտրոնային փոստի միջոցով՝ սույն կանոնների 7․3 կետում նկարագրված փոփոխություների ի հայտ գալուն պես, ներդրողի՝ համապատասխան նախագծում  ներկայացրած  ներդրման հայտը չեղարկելու հնարավորության մասին: 

8. ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Թողարկողի գրանցումը և քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակումը

8.1. Թողարկողը Հարթակի օպերատորի www.arfi.am ինտերնետային կայքում թողարկողի օգտատիրոջ հաշվի բացման հայտ  է ներկայացնում՝ լրացնելով նախագծի մասին տեղեկատվություն։ Թողարկողի և Հարթակի օպերատորի միջև կնքվում է «Թողարկողին քրաուդֆանդինգի ծառայության մատուցման» պայմանագիր (հավելված 2), որով Թողարկողը տալիս է համաձայնություն Հարթակի Կանոններին։

8.2. Թողարկողի, ՀԿԴ-ի և Հարթակի օպերատորի՝ որպես հաշվի օպերատոր, միջև կնքվում է «Արժեթղթերի ռեեստրի վարման» եռակողմ պայմանագիր։ Թողարկողի հանձնարարությամբ հաշվի օպերատորը գրանցում է տեղաբաշխված արժեթղթերը Ներդրողների՝ ՀԿԴ-ում բացված արժեթղթերի հաշիվներին՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և այլ հարակից իրավական ակտերի համաձայն։ 

8.3. Թողարկում իրականացնելու նպատակով Թողարկողը իր նախագծի էջում  ներկայացնում է Հարթակի պահանջներին բավարարող տեղեկատվություն և վերբեռնում է հավելված 1-ի պահանջներին բավարարող քրաուդֆանդինգի առաջարկը, Հարթակի օպերատորին է տրամադրում ընկերության կառավարման մարմնի՝ արժեթղթերի թողարկման մասին որոշումը, Հարթակի պահանջներին բավարարող նախագծի գովազդը, ինչպես նաև Հարթակի օպերատորի կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվություն։

8.4. Հարթակի         օպերատորը         պարտավորվում        է        Հարթակում         գրանցել

քրաուդֆանդինգի առաջարկի մասին առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝ 

8.4.1. թողարկողի անվանումը, կազմակերպաիրավական ձևը,

8.4.2. թողարկողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կապի միջոցները,

8.4.3. ներգրավված նպատակային գումարի մեծությունը, 

8.4.4. տեղաբաշխված արժեթղթի դասը, 

8.4.5. միավոր արժեթղթի գինը, 

8.4.6. արժեկտրոնի տոկոսադրույքը (առկայության դեպքում), արժեթղթի տարեկան եկամտաբերությունը կամ շահութաբաժինները

(առկայության դեպքում), 

8.4.7. մարման ժամկետը (առկայության դեպքում),

8.4.8. ներդրողների քանակը:

8.5. Ներդրողների հայտերն ընդունվում են քրաուդֆանդինգի առաջարկի փաստաթղթում նշված ժամկետում։ Ներդրողի կողմից յուրաքանչյուր հաստատված ներդրումային հայտի  դեպքում Թողարկողի և Ներդրողի միջև կնքվում է «Ներդրումային պայմանագիր» (հավելված 3)։

8.6. Այն բանից հետո, երբ քրադուդֆանդինգը հաջողվում է, Հարթակի օպերատորը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողին տրամադրում է տեղեկանք ներգրավված միջոցների արդյունքների վերաբերյալ։

8.7.  Թողարկողը պարտավորվում է այդ տեղեկանքի հիման վրա դիմել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և գրանցել կապիտալի համալրումը։  

8.8. Հարթակի օպերատորը իր հատուկ բանկային հաշվից քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով ներգրավված միջոցները փոխանցում է Թողարկողի բանկային հաշվին և արժեթղթերի տեղաբաշխումը համարվում է կատարված։ Տեղաբաշխված արժեթղթերը փոխանցվում են ներդրողների արժեթղթերի հաշիվներին, որի դիմաց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

8.9. Այն դեպում, երբ Թողարկողի քրաուդֆանդինգը չի հաջողվում, Ներդրողների միջոցները 3 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են  վերադարձման։

Ներդրողի գրանցումը և ներդրման իրականացումը

8.10. Ներդրողը քրաուդֆանդինգի Հարթակի օպերատորի ինտերնետային կայքում  ներդրողի հաշվի բացման հայտ է ներկայացնում և անցնում նույնականացման գործընթացը։

8.11.       Ներդրողը հաստատում է Հարթակի օպերատորի «Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը» և «ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի կանոններ» փաստաթղթերը։ 

8.12. Ներդրողը ծանոթանում է Հարթակում ներկայացված քրաուդֆանդինգի նախագծերի և դրանց առաջարկի փաստաթղթերի հետ, ընտրում է իր ներդրումային նախասիրություններին համապատասխանող ներդրումային նախագիծ կամ նախագծեր։

8.13.       Ներդրում կատարելու նպատակով Ներդրողը հայտ է ներկայացնում Հարթակի օպերատորին։ 

8.14. Ոչ պրոֆեսիոնալ Ներդրողը հայտ ներկայացնելուց հետո դեռևս 4 (չորս) աշխատանքային օր կարող է ներդրում կատարելու վերաբերյալ հայտը չեղյալ հայտարարել։ Այդ ընթացքում Ներդրողից միջոցներ չեն գանձվում։ Մտածելու ժամանակ կարող է չտրամադրվել այն Ներդրողին, որը նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտ է ներկայացրել քրաուդֆանդինգի առաջարկի վերջնաժամկետին նախորդող չորս օրվա ընթացքում: Եթե այդ վերջնաժամկետին նախորդող չորս օրվա ընթացքում չի տրամադրվում մտածելու ժամանակ, ապա բոլոր ներդրողների մտածելու ժամանակն ավարտվում է վերջնաժամկետին նախորդող չորրորդ օրը՝ անկախ նրանից, թե երբ է սկսվել մտածելու ժամանակը։

8.15. Ոչ պրոֆեսիոնալ Ներդրող հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից մեկ նախագծում ներդրվող գումարը 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցելու դեպքում Հարթակի օպերատորը տվյալ Ներդրողին լրացուցիչ նախազգուշացնում է հնարավոր ռիսկերի մասին՝ շեշտելով, որ կարող է կորցնել ներդրած ամբողջ գումարը: Ներդրողը պետք է հաստատի, որ ստացել է տվյալ նախազգուշացումը Հարթակի օպերատորի կողմից և գիտակցում է իր ներդրումային ռիսկերը:

8.16. Ներդրման հայտը հաստատելուն պես Ներդրողի և Թողարկողի միջև կնքվում է «Ներդրումային պայմանագիր» (hավելված 3)։ Պայմանագրի կնքման նպատակով Ներդրողն ապահովում է պայմանգրում նախատեսված դրամական միջոցների փոխանցումը Հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշվին։

8.17. «Ներդրումային պայմանագիր» կնքելուն պես Ներդրողի համար ավտոմատ կերպով Հարթակի օպերատորը՝ որպես հաշվի օպերատոր, ՀԿԴ-ում բացում է Ներդրողի անունով արժեթղթերի հաշիվ։

8.18. «Ներդրումային պայմանագրի» հիման վրա Թողարկողի հանձնարարությամբ արժեթղթերի փոխանցումը Ներդրողի արժեթղթերի հաշվին իրականացնելուց հետո ներդրումը համարվում է ավարտված։

Մասնակիցների միջև դրամական միջոցների փոխանցման կարգն ու պայմանները

8.19.       Հարթակի     գործունեությունը      կազմակերպելու         նպատակով    Հարթակի օպերատորը հատուկ հաշիվ է բացում ՀՀ-ում գործող առևտրային բանկում, որի միջոցով կարող են իրականացվել բացառապես հետևյալ գործարքները ՝

8.19.1. քրաուդֆանդինգի նախագծում ներդրման որոշման հաստատման արդյունքում Ներդրողների դրամական միջոցների փոխանցում Հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշվին (ներդրողի վճարային քարտով կամ փոխանցում  հաշվից)։ Թե վճարային քարտով, թե հաշվին փոխանցման դեպքում ոչ պրոֆեսիոնալ ներդրողների միջոցները սառեցվում են 4 օրվա ընթացքում և գանձվում միայն 5-րդ օրը։

8.19.2. Հարթակի օպերատորի հանձնարարությամբ դրամական միջոցների հետ փոխանցում Հարթակի օպերատորի հատուկ հաշվից ներդրողների բանկային հաշիվներին քրաուդֆանդինգի չհաջողվելու դեպքում։

8.19.3. Հաջողված քրաուդֆանդինգի դեպքում Հարթակի օպերատորի հանձնարարությամբ ներգրավված դրամական միջոցների փոխանցում Հարթակի օպերատորի հատուկ հաշվից թողարկողի բանկային հաշիվին՝ Հարթակի միջնորդավճարը հանելուց հետո,  

8.20. Տուգանքների մարման վճարներն, արժեթղթերի պահառության ծառայությունների մատուցման դիմաց վճարներն, ինչպես նաև այլ գործարքների գծով վճարումների իրականացվում են Հարթակի օպերատորի հասարակ բանկային հաշվին։

9. ՀԱՐԹԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

9.1. Բաժնային մասնակցությամբ քրաուդֆանդինգն իրականացվում է Թողարկողի բաժնետոմսերի և «Հետաձգող պայմանով բաժնեմասի ձեռքբերման համաձայնագիր (SAFE)»-ի ձեռքբերման միջոցով, որոնց թողարկման գործընթացը կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով  և տվյալ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով :  

9.2. Պարտքային մասնակցությամբ քրաուդֆանդինգն իրականացվում է Թողարկողի պարտատոմսերի ձեռքբերման միջոցով, որի թողարկման գործընթացը կարգավորվում է ՀՀ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով» և տվյալ հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով։ 

10. ՀԱՐԹԱԿԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՒ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

10.1. Այն դեպքում, երբ Թողարկողին հաջողվում է ներգրավել  նվազագույն նպատակային գումարը, Հարթակի օպերատորը Թողարկողից գանձում է ներգրավված ֆինանսական միջոցների 7-9 տոկոսը որպես միջնորդավճար Հարթակի քրաուդֆանդինգի ծառայությունների  դիմաց (7 տոկոս՝ Հարթակի միջնորդավճար, 0-2 տոկոս՝ առևտրային բանկի միջնորդավճար՝ համաձայն հատուկ հաշվի և վիրտուալ POS տերմինալի ծառայությունների սակագներին)։ 

10.2. Ռեեստրի վարման ծառայությունների սակագներ, որը սահմանվում է «ԱՌՖԻ ՓԲԸ արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի կողմից մատուցվող ծառայությունների սակագներ» փաստաթղթով։

11. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

11.1.       Հարթակի     օպերատորը   չպետք է          ունենա            մասնակցություն        իր        կողմից կազմակերպվող հարթակում հրապարակված որևէ նախագծում:

11.2. Հարթակի  օպերատորի հետ փոխկապակցված անձինք, Հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձանց հսկող անձինք, Հարթակի օպերատորի կառավարման մարմինները և աշխատակիցները կարող են ներդրումներ իրականացնել Հարթակում հրապարակված քրաուդֆանդինգի առաջարկներում՝ պայմանով, որ Հարթակի օպերատորը պետք է իր ինտերնետային կայքում բացահայտի այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ նշելով նախագծերի անվանումները, որտեղ տվյալ անձինք ներդրում են կատարել: Այս դեպքում Հարթակի օպերատորն ապահովում է, որ վերոնշյալ անձանց և այլ ներդրողների համար հրապարակվող տեղեկություններին հասանելիությունը և այլ ներդրումային պայմանները լինեն նույնը:

11.3. Հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձինք, Հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձանց հսկող անձինք, Հարթակի օպերատորի կառավարման մարմինները, աշխատակիցները չեն կարող մասնակցել Հարթակում հասանելի ներդրումային հատուկ առաջարկներին, մասնավորապես՝ կարճ ժամկետում սահմանափակ քանակով Ներդրողներին հասանելի, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով։

11.4. Հարթակում որպես թողարկող չեն կարող հանդես գալ Հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձինք, Հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձանց հսկող անձինք, Հարթակի օպերատորի կառավարման մարմինները, աշխատակիցները:

11.5. Հարթակի օպերատորը չպետք է որևէ կերպ ուղղորդի ներդրողներին իր կամ այլ քրաուդֆանդինգի հարթակում հրապարակված որևէ նախագծում ներդրում իրականացնելու համար, այդ թվում՝ ներդրողներին ուղղորդելու համար գանձի վճար, տրամադրի զեղչ կամ ընդունի այլ հատուցում։

12. ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

12.1.       Հարթակի օպերատորը ընդունում և պատասխանում է Մասնակիցների բողոքդիմումներին Հարթակի էլեկտրոնային հասցեին ուղարկված  8/դիմումի ընդունման օրվանից սկսած տանսօրյա ժամկետում։

12.2. Դիմումների քննման ընթացակարգը ներառում է դիմումների պատասխանների հաստատում ընկերության տնօրենի կողմից, ինչպես նաև բողոքները և դրանց պատասխանները ներկայացվում են ընկերության խորհրդին։

12.3.       Դիմումների քննման           ընթացքում     լրացուցիչ        տեղեկատվության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 (տաս) օրով՝ այդ մասին տեղեկացնելով դիմումատու մասնակցին։

12.4. Ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Մասնակիցներն իրենց  բողոք-դիմումները Հարթակի օպերատորի հետ չպարզաբանելու դեպքում կարող են դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որը կոչված է անվճար լուծելու ֆիզիկական անձ և իրավաբանական անձ հանդիսացող սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած բողոք-վեճերը:     

Հավելված 1. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթին ներկայացվող պահանջները  

 ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ   

Ընկերության անվանում  

Հիմնադրված՝   Հասցե, 

Գրանցման N  

Ինտերնետային կայք, էջ սոց-ցանցում 

Ներդրումային առաջարկ 

Առավելագույն նպատակային գումար՝ ՀՀ դրամ,   

 Արժեթղթի տեսակ՝ հասարակ (սովորական) բաժնետոմս 

Տեղաբաշխման գին՝  ՀՀ դրամ 

Նվազագույն նպատակային գումար՝ ՀՀ դրամ,  

Այս արժեթղթերում ներդրումը կարող է պարունակել զգալի ռիսկեր և կարող է հանգեցնել ներդրված գումարի ամբողջությամբ կամ մասնակի կորստի։ Հնարավոր է, որ չկարողանաք վաճառել ձեռքբերված արժեթղթերը ցանկացած պահի, այնուամենայնիվ, եթե կարողանաք վաճառել, կարող եք կորուստներ կրել։  

Ներդրման որոշում կայացնելուց առաջ ներդրողը պետք է ինքնուրույն ուսումնասիրի թողարկող ընկերությունը և քրաուդֆանդինգի առաջարկի պայմանները, այդ թվում՝ ներդրման ռիսկերն ու եկամտաբերությունը։ Հարթակի օպերատորը

պատասխանատվություն չի կրում ներդրողի հնարավոր կորուստների համար։    Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը գրանցված չէ Կենտրոնական բանկի կողմից։  

Հաստատելով սույն փաստաթուղթը՝ ներդրողը հաստատում է նաև, որ  

  • Հարթակում գրանցման ժամանակ տրամադրված տվյալները հուսալի են և ամբողջական,
  • միջոցները, որոնք ներդրողը մտադիր է ներդնել չեն հանդիսանում փոխառություն, սոցիալական նպաստ կամ այլ սոցիալական օգնություն,
  • Հարթակում ներդրումներ կատարելու համար միջոցները չեն կազմում ներդրողի խնայողությունների ամբողջ կամ զգալի մասը, և չեն հանդիսանում միջոցներ, որոնց կորուստը չափազանց կարևոր է ներդրողի համար,  ներդրողի միջին ամսական ծախսերը չեն գերազանցում նրա միջին ամսական եկամուտը, 
  • ներդրողն ինքն է բացառապես պատասխանատու Հարթակում ներդրումային որոշումներ կայացնելու համար և ընդունում է դրանից բխող ռիսկերը։ Անհրաժեշտության դեպքում ներդրողն ինքնուրույն ներգրավում է անկախ մասնագետներ ներդրումային խորհրդատվության համար,  տեղյակ է և համաձայն իր ռեզիդենտության երկրում ներդրումների սահմանափակումների հետ, 

Ներդրումային քրաուդֆանդինգի առաջարկի պայմաններ 

Նպատակային գումար   

Նվազագույն  

Առավելագույն   

Առաջարկի ժամկետ   

  

  

Արժեթղթի տեսակը և

դաս    

  

  

Քանակ   

  

  

Տեղաբաշխման գին   

  

  

Ժամանակային խթաններ (օրինակներ) 

  1. Առաջին A օրում ներդրում կատարած B թվով ներդրողները, ներդնելով առնվազն B ՀՀԴ կստանան ներդրվածի x% տոկոսի չափով զեղչ, որը կնվազեցվի ներդրման գումարից։

Բաժնետոմսերի հետգնման քաղաքականություն  

Առկայության դեպքում, կամ նշում, որ չի նախատեսվում   

Շահութաբաժինների բաշխման քաղաքականություն 

Առկայության դեպքում, կամ նշում, որ չի նախատեսվում   

Բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում ներդրողի իրավունքները     Այս տեղաբաշխման ներքո  « »ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հասարակ  բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերն իրավունք ունի`    

  1. մասնակցել բաժնետերերի ընդհանուր ժողովին (այսուհետ՝ Ժողով) վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի վերաբերյալ ձայնի իրավունքով ․
  2. մասնակցել Ընկերության կառավարմանը.
  3. ստանալ շահութաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
  4. ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն (գաղտնի փաստաթղթերից բացի).
  5. Ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
  6. հանդես գալ առաջարկություններով Ժողովում.
  7. Ժողովում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.
  8. դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.
  9. Ընկերության լուծարման դեպքում ստանալ ընկերության գույքի իր հասանելիք մասը.
  10. կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ բաժնետոմսեր Ընկերության միջոցների հաշվին.
  11. դուստր ընկերության կողմից շահութաբաժինների վճարման դեպքում ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում ստանալ շահութաբաժին այդ շահաբաժինների վճարումից գոյացած շահույթի հաշվին.
  12. Ընկերության Գործադիր մարմնից պահանջել և ստանալ Դուստր ընկերության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ կամ տվյալ, որն իրավունք ունի ստանալ Դուստր ընկերության մասնակիցը/բաժնետերը.

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝       թողարկողը     տեղեկացնում է,         որ հանդիսանալով փոքրամասնություն կազմող ներդրողներ, վերոնշյալ իրավունքների փաստացի իրականացումը հնարավոր է անիրական դառնա։    

«Ներդրման նոսրացում»(diution)՝ ներդրողները պետք է տեղեկացված լինեն իրենց ներդրումների «նոսրացման» ոիսկի վերաբերյալ՝ հավանականությունը, որ ընկերության կապիտալում ներդրողի ունեցած բաժնեմասը կարող է փոքրանալ ապագա ֆինանսավորման փուլերի ընթացքում լրացուցիչ կապիտալի ներգրավվման և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման արդյունքում:   

Ընկերության գործունեության նկարագիր  

Խնդրում ենք հակիրճ նկարագրել ընկերության գործունեությունը  

Շուկան և մրցակիցները  

Շուկայի ծավալը, աճի տեմպը, մրցակիցները  

Ընթացիկ փուլ  

Խնդրում ենք տրամադրել ընկերության ընթացիկ զարգացման փուլի մասին տեղեկատվություն։  

Ապագա քայլերը հաջողված քրաուդֆանդինգի դեպքում  

Հաջող քրաուդֆանդինգից հետո ընկերության գործունեությունը, շուկայի ընդլայնման և աճի ռազմավարությունները, ապագա ուղենիշները (milestones), երկարաժամկետ տեսլականը և առաքելությունը:  

Թիմ  

Նախագծի պատասխանատու անձինք  

Անուն ազգանուն՝         

Պաշտոն՝   

Միացել է ընկերությանը՝   

Պատասխանատվություններ՝   

Անուն ազգանուն՝   

Պաշտոն՝  

Միացել է ընկերությանը՝   

Պատասխանատվություններ՝  

Թիմի մյուս անդամներ  

Անուն ազգանուն՝   

Պաշտոն՝   

Միացել է ընկերությանը՝   

Պատասխանատվություններ՝    

Անուն ազգանուն՝   

Պաշտոն՝   

Միացել է ընկերությանը՝    

Պատասխանատվություններ՝   

Անուն ազգանուն՝   

Պաշտոն՝    

Միացել է ընկերությանը՝   

Պատասխանատվություններ։   

Ռիսկային գործոններ  

Սույնով Հարթակի ներդրողներին բացահայտվում է փոքր-միջին ձեռնարկություններում և ստարտափներում ներդրումներ կատարելու հիմնական ռիսկերը։ Հիշեցնում ենք, որ Ներդրողները կրում են իրենց ներդրումների կորստի ռիսկը, այսպիսով՝ խրախուսվում է, որ       ներդրողը        ևս        խորությամբ   ուսումնասիրի           իր        ներդրումների կորստի հավանականությունն իր գիտելիքների և փորձի շրջանակներում։  

Փոքր-միջին ձեռնարկություններում և ստարտափներում ներդրումներ կատարելիս ներդրողը պետք է տեղեկացված լինի, որ չկա որևէ երաշխիք, որ   

  • ներդրումային նախագիծը կընթանա այնպես, ինչպես կանխատեսված է նախագծի ֆինանսական կանխատեսումներում,
  • ներդրողը հետ կստանա իր ներդրումը,
  • իրականացված ներդրումը հնարավոր կլինի վաճառել կամ փոխանցել ցանկացած պահի,
  • թողարկող ընկերությունը            հետ     կգնի իր           թողարկած արժեթղթերը ցանկացած պահի։ 

Ընդհանուր բնույթի ռիսկեր  

Հարթակի     միջոցով          փոքր-միջին    ձեռնարկություններում          և          ստարտափներում ներդրումներ կատարելիս ընկերության գործունեությունը ենթակա է տնտեսական, իրավական, արժութային այն ռիսկերին, որոնց կարող են առնչվել տնտեսության բոլոր ընկերությունները․   

  • Տնտեսական ռիսկ և քաղաքական ռիսկ՝  իրադարձություններ, որոնք կազդեն տվյալ պետության քաղաքական և տնտեսական կայունության վրա, որի արդյունքում Ներդրողը ամբողջությամբ կամ մասնակիորեն կկորցնի իր ներդրումը: 
  • Իրավական ռիսկ՝ հավանականություն, որ ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունները բացասական կազդեն ներդրողի ներդրումային եկամտի վրա։ 
  • Արտարժութային ռիսկ՝ հավանականություն, որ արտարժույթի փոխարժեքը կփոխվի այնպես, որ ոչ ռեզիդենտ ներդրողների ներդրումները կդառնան անշահավետ: 

ՓՄՁ և ստարտափներին հատուկ ռիսկեր  

  • Նախագծի ձախողման ռիսկ՝ հավանականություն, որ փոքր-միջին ձեռնարկություններն ու ստարտափները հաջողությամբ չեն իրականացնի ապրանքի/ծառայության ստեղծումը, շուկային ներկայացումը, ֆինանսավորումը, ինչպես նաև թիմի և նախագծի ընդհանուր կառավարումը։
  • Իրացվելիության ռիսկ՝ հավանականություն, որ ներդրված գումարը սառեցված կմնա ներդրման նախագծում (միջինում մինչև հինգ տարի) և ներդրողը հնարավորություն չի ունենա վաճառել կամ հետ պահանջել իր ներդրումը։
  • Միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկ՝ հավանականություն, որ Հարթակի միջոցով ներգրավված միջոցները ընկերությունը օգտագործի այլ նպատակներով և չի ապահովի ներդրումային նախագծի իրականացումը։  Ներդրման «նոսրացման» ռիսկ (dilution)` հավանականություն, որ ներդրողի՝ ընկերության կապիտալում ունեցած բաժնեմասը կփոքրանա ապագա ֆինանսավորման փուլերի ընթացքում լրացուցիչ կապիտալի ներգրավման արդյունքում։  
  • Ելքային սահմանափակ մեխանիզմերի ռիսկ՝ հավանականություն, որ նույնիսկ հաջողված նախագծի դեպքում արժեթղթերի շուկայի ներկայիս պայմաններում հնարավոր չլինի իրականացնել արժեթղթերի վերավաճառք։   Գործառնական ռիսկ՝ հավանականություն, որ Ներդրողը կորուստներ կկրի Հարթակի գործընթացների և ներքին համակարգերի խափանումների արդյունքում, ինչպես նաև մարդկային սխալի կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, որոք անմիջականորեն ազդում են հարթակի գործընթացների վրա, ինչպես օրինակ՝ հեղինակության ռիսկերը: 
  • Մրցակցային ռիսկ՝ հավանականություն, որ Հարթակի միջոցով ֆինանսավորվող նախագծերի եկամտային կանխատեսումները չեն իրականանա շուկայում առավել մրցունակ ապրանքների/ծառայություննների ձևավորման արդյունքում։

Ընկերության            գործունեությանը       հատուկ           ռիսկեր            և          դրանք մեղմացնող գործողություններ  

Ընկերության բաժնետերերը  

Բաժնետիրոջ անուն   

Բաժնետոմսերի քանակ   

Տոկոս  

-------------- 

 

 --------------  

 

  -------------- 

 

Ընկերության պարտավորությունները  Պարտատեր՝   

Պարտքի մեծություն՝    

Տոկոսադրույք՝   

Մարման ժամկետ՝  

Ֆինանսական ցուցանիշներ (Հավելվածում կցված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա)  

Ստարտ-ափեր ընկերություններն խնդրում ենք տրամադրել աճող հաճախորդների բազայի, սոցիալական ցանցերում ներկայության, պայմանագրերի և համաձայնագերի առկայության մասին  տեղեկատվություն և հավելվածում կցել առկա փաստաթղթերը:  

Հասույթ  

2022թ-ի հասույթը կազմել է --------- դրամ համեմատած 2021թ-ի հետ, որը կազմել էր -------- դրամ՝ ապահովելով --------- դրամ աճ։ Պայմանավորված է վաճառքների ավելացմամբ ։

Ինքնարժեք  

2022թ-ի ինքնարժեքը կազմել է ---------դրամ--------- դրամ։ Պայմանավորված է ---------։  

Համախառն շահույթ  

2022թ-ի համախառն հասույթը կազմել է --------- դրամ համեմատած 2021թ-ի հետ, որը կազմել էր --------- դրամ։ Պայմանավորված է ---------։ 

Գործառնական ծախսեր (դրամ) 

2022թ-ին գործառնական ծախսերը կազմել են ------------------համեմատած 2021թ-ի հետ, որը կազմել էր --------- դրամ։ Գործառնական ծախսերը ներառում են---------  

Դրամական հոսքերը  

Վերջին տարում ընկերության դրամական հոսքերը ձևավորվել են վաճառքներից/ներդրումներից/փոխառություններից  

Վճարունակություն և ֆինանսական միջոցներ  

  1. Ի՞նչ ֆինանսական ռեսուրսներ են ներկայումս հասանելի Ընկերությանը:
    (Կանխիկ դրամ, առկա վարկային գծեր, բաժնետերերի վարկեր և այլն...)
  2. Ինչպե՞ս են այս քրաուդֆանդինգի շրջանակներում ներգրաված միջոցները ազդում ձեր ֆինանսական ռեսուրսների վրա: (Արդյո՞ք այս միջոցները կարևոր են ձեր ընկերության գործունեության համար:)
  3. Արդյո՞ք այս քրաուդֆանդինգի արշավից ներգրաված միջոցներն անհրաժեշտ են ընկերության կենսունակության համար: (Քրաուդֆանդինգով ներգրաված միջոցները ընկերության ունեցած ընդհանուր միջոցներից ո՞ր մասը կկազմեն մոտավորապես):
  4. Որքա՞ն ժամանակ ընկերությունը կկարողանա գործել, եթե ներգրավեք միայն նվազագույն նպատակային գումարը: Ի՞նչ ծախսեր կկարողանա ծածկել ներգրաված գումարով։ 
  5. Որքա՞ն ժամանակ ընկերությունը կգործի, եթե ներգրավի առավելագույն նպատակային գումարը:

Ընկերության արժեքի գնահատում  

-------- ԲԲԸ-ի արժեքի գնահատումն իրենից ներկայացնում է ընկերության արժեքի գնահատումը ներդրումների ընթացիկ փուլից առաջ և հետո: Խնդրում ենք հաշվի առնել, որ գնահատումը հաշվարկվել է հենց ընկերության կողմից և պետք է ընդունվի որպես գնահատական, այլ ոչ թե վերջնական ցուցանիշ:  

  1. Ընկերության արժեքի գնահատումը ընթացիկ ներդրումներից առաջ Մինչ ներդրումը -------ԲԲԸ-ի գնահատված արժեքը կազմում է ----- ՀՀ դրամ։ Այս գնահատումը հիմնված է ընկերության ֆինանսական ցուցանիշների և ապագա աճի կանխատեսումների վերլուծության վրա:
  2. Ընկերության արժեքն ընթացիկ ներդրումներից հետո

    Ներդրումների ներգրավումից հետո ------ԲԲԸ-ի գնահատման միջակայքը կկազմի ------ից մինչև ------՝ կախված ներդրողների կողմից ներգրավված գումարից: (ընկերության արժեք ընթացիկ ներդրումներից առաջ + Ներդրումների գումար = ընկերության արժեքն ընթացիկ ներդրումներից հետո)  
  3. Քրաուդֆանդինգի արդյունքում նպատակային միջոցների օգտագործումը

Ներդրման հիմնական ծախսման

ուղղությունները  

Տոկոսային հարաբերակցություն  

Ծախսատեսակները

ՀՀԴ.Min.  

Ծախսատեսակները

ՀՀԴ Max.  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

 

  

  

  

 

  

  

  

  

  

  1. Ներդրողների մասնաբաժինն ընկերության կապիտալում

Հիմնվելով ընկերության ընթացիկ արժեքի գնահատման վրա՝ այս փուլում ներդրողներին կզիջվի ընկերության ընդհանուր կապիտալի ------%-------%-ը:   

  1. Մեթոդաբանություն

Գնահատումն իրականացվել է Զեղչված դրամական հոսքերի (DCF) մեթոդի կիրառմամբ և ընկերության կանխատեսվող ֆինանսական միջոցների մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Այս գնահատումն արտացոլում է ------ԲԲԸ-ի ապագա զարգացումները:  

DCF մեթոդի հիմնական քայլերն են.  

  1. Կանխիկ դրամական հոսքերի կանխատեսում.

Հիմնվելով պատմական արդյունքների, ոլորտի միտումների և շուկայի պայմանների վերլուծության վրա՝ մենք կանխատեսվում են ապագա դրամական հոսքերը, որոնք ակնկալվում է, որ կստեղծվի ներդրման արդյունքում որոշակի ժամանակահատվածում:  

  1. Ապագա դրամական հոսքերի զեղչում.

Յուրաքանչյուր կանխատեսվող դրամական հոսք զեղչվում է՝ ներկա արժեքին բերելու համար՝ օգտագործելով ընտրված զեղչի դրույքաչափը: Սա հաշվի է առնում փողի ժամանակային արժեքը՝ ապահովելով, որ դրամական միջոցների ապագա հոսքերը ավելի քիչ են գնահատվեն, քան ընթացիկը:  

  1. Վերջնական (terminal) արժեքի որոշում.

Վերջնական արժեքը հաշվարկվում է հստակ կանխատեսման ժամանակաշրջանի վերջում՝ հինվելով այն ենթադրության վրա, որ ընկերության հասույթը շարունակելու է աճի միտում ունենալ։Այս արժեքը նույնպես զեղչվում է՝ բերվելով ներկա արժեքի:  

  1. Ներկա արժեքների ամփոփում.

Կանխատեսվող դրամական հոսքերի և վերջնական արժեքի ներկա արժեքներն այնուհետև գումարվում են ներդրումների ընդհանուր ներկա արժեքին հասնելու համար:  

Ընկերության գնահատման հաշվարկման հիմնական ենթադրությունները ներառում են.  

  • Հայույթի տարեկան միջին աճի տեմպ---------------%
  • Զեղչի դրույքաչափ---------------%
  • Տերմինալ աճի տեմպ--------------%

Խնդրում ենք նշել այլ ենթադրություններ, առկայության դեպքում։  

Միջնորդավճարներ  

ԱՌՖԻ հարթակի միջոցով դրամահավաքը ներառում է երկու տեսակի միջնորդավճարի գանձումներ:  

Վճարների և միջնորդավճարների նկարագրությունը՝ ԱՌՖԻ միջնորդավճարը կազմում է հավաքագրված գումարի 7%-ը, մինչդեռ բանկային միջնորդավճար՝ 0-2%-ի սահմաններում:  

Վճարումների ժամկետները՝ ԱՌՖԻ վճարը գանձվում է թողարկող ընկերությունից միայն այն ժամանակ, երբ քրաուդֆանդինգի արշավը հաջողվում է և նվազագույն նպատակային գումարը հաջողությամբ ներգրավվում է: Հետևաբար, ներդրողի ներդրման գումարը ներառում է ԱՌՖԻ-ի վճարները, և  լրացուցիչ առանձին վճարներ չկան:  

Բանկային միջնորդավճարը գանձվում է վճարման պահին և այն ԱՌՖԻ հարթակի վերահսկողությունից դուրս է:  

Ծախսերի բաշխում՝ ԱՌՖԻ հարթակի 7%  միջնորդավճարն ապահովում է հարթակի սահուն գործունեությունը՝ ծածկելով գործառնական և վարչական ծախսերը։  Բանկային միջնորդավճարներ՝ կախված վճարման եղանակից և ներդրողի բանկի գտնվելու վայրից այն կարող է տատանվել 0%- 2% միջակայքում:  

Վճարման եղանակներ՝ ԱՌՖԻ հարթակը ընդունում է վճարումներ բացառապես բանկային քարտերի և բանկային փոխանցումների միջոցով:  

Արժույթ՝ ԱՌՖԻ վճարը գանձվում է ՀՀ դրամով, իսկ բանկային միջնորդավճարը կորոշվի ներդրողի հաշվի սկզբնական արժույթի հիման վրա:  

Ներդրումների փոխհատուցման քաղաքականություն. ԱՌՖԻ վճարը չի գանձվի, և ներդրումային գումարը կվերադարձվի ներդրողին, եթե քրաուդֆանդիգի արշավը չի հաջողվել և նվազագույն նպատակային գումարը չի հավաքվել մինչև վերջնաժամկետը կամ եթե դրամահավաքի արշավը որևէ պատճառով չեղարկվել է մինչև վերջնաժամկետը:  

Հավելվածներ  

  1. Ֆինանսական հաշվետվություներ
  2. ԱՌՖԻ հարթակի ընկերության էջի screenshot-երը կցել հավելվածում
  3. Հարթակում տեղադրված վիդեոյի տեքստ

 Հավելված 2․«Թողարկողին քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման» պայմանագիր Հարթակի օպերատորի և Թողարկողի միջև

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____

Թողարկողին քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման 

                     ք. Երևան                                                                      ____________, ______թ.

 

 

«ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ______2022թ. թիվ ___Ա որոշմամբ) (այսուհետ՝ «Հարթակի օպերատոր»)՝ ի դեմս ընկերության տնօրեն

__________________________, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

__________________________ ընկերությունը (ՀՎՀՀ՝ _________, գրանցման համար` _____________, գրանցման ամսաթիվ _____________, իրավաբանական հասցե՝ _____________) (այսուհետ՝ «Թողարկող»), ի դեմս __________________________, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (բոլոր կողմերը միասին այսուհետ՝ «Կողմեր»), կնքեցին թողարկողին քրաուդֆանդիգնի ծառայության մատուցման վերաբերյալ սույն պայմանագիրը (այսուհետ՝ «Պայմանագիր»)՝ հետևյալի մասին.

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.1. Եթե այլ բան նախատեսված չէ կամ չի բխում Պայմանագրից, ապա Պայմանագրում օգտագործվող հասկացությունները գործածվում են ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի գործունեության կանոնների (այսուհետ՝ «Կանոններ»), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի իմաստով։

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Սույն Պայմանագրով և Կանոններով սահմանված կարգով և պայմաններով Հարթակի օպերատորը Թողարկողին մատուցում է Հարթակի միջոցով Թողարկողի նոր թողարկված արժեթղթերի      ձեռքբերման եղանակով նախագծի ֆինանսավորման համար ներդրողների և Թողարկողի հանդիպման միջոցի տրամադրման՝ այդ թվում նաև տեղաբաշխման ծառայություն (այսուհետ՝ «Ծառայություններ»), որը բաղկացած է հետևյալից.                          

2.1.1 Հաճախորդներից             արժեթղթերով             գործարքների              կատարման

հանձնարարականների ընդունում և հաղորդում,      

2.1․2․ Արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում քրաուդֆանդինգի եղանակով,

2.1․3․ Հարթակի օպերատորի բանկային հաշվի օգտագործման միջոցով Թողարկողի և Ներդրողների միջև վերջնահաշվարկի ապահովում,

2.1․4․  Հարթակով կատարված գործարքների գրանցում ՀԿԴ բացված  արժեթղթերի և դրանցով կատարված գործառնությունների հաշվառման հաշվի միջոցով։

2.2․ Ծառայությունների մատուցման նպատակով Հարթակի օպերատորը Թողարկողին տրամադրում է հասանելիություն Հարթակի տեխնիկածրագրային միջավայրին՝ Թողարկողի անձնական էջ ստեղծելու նպատակով, որի միջոցով Թողարկողը Ներդրողների հետ կնքում է ներդրումային պայմանագրեր։

2.3. Հարթակի օպերատորի ինտերնետային կայքում (www.arfi.am) հրապարակված Կանոնների, Սակագների, Կանոնակարգերի վերջին խմբագրությունը համարվում է Պայմանագրի անբաժանելի մաս։ 

2.4. Թողարկողը պարտավորվում է ընդունել Պայմանագրին և Կանոններին համապատասխան մատուցված Ծառայությունների արդյունքները և Պայմանագրով նախատեսված կարգով վճարել դրանց դիմաց։

2.5. Հարթակի օպերատորի և Թողարկողի միջև ծագած այն իրավահարաբերությունները, որոնք չեն կարգավորվում Պայմանագրով, կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգով, Ներդրումային ծառայությունների կարգավորման կանոնակարգերով, ՀՀ ԿԲ այլ կանոնակարգերով և դրանց հիման վրա ընդունված ՀԿԴ Կանոններով, կանոնակարգերով և սակագներով (այսուհետ՝ «Իրավական ակտեր»), որոնց Թողարկողը ծանոթ է: 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ, ՀԱՐԹԱԿԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՎ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

3.1. Այն դեպքում, երբ Թողարկողին հաջողվում է ներգրավել  Ներդրումային առաջարկում նշված ներդրումների նվազագույն շեմը, Հարթակի օպերատորը որպես միջնորդավճար գանձում է ներգրավված ֆինանսական միջոցների 7-9 տոկոսը՝ (7 տոկոս՝ Հարթակի միջնորդավճար, 0-2 տոկոս՝ առևտրային բանկի միջնորդավճար՝ համաձայն հատուկ հաշվի և վիրտուալ POS տերմինալի ծառայությունների սակագներին):

3.2. Թողարկողի կողմից Հարթակում հրապարակված Ներդրումային Առաջարկի պայմաններից ելնելով կարող են գանձվել նաև այլ վճարներ, որոնք տեղաբաշխման արդյունքների հաշվետվության հետ միասին էլեկտրոնային եղանակով կներկայացվեն Թողարկողին։ 3 աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողի կողմից չառարկելու պառագայում գանձման ենթակա վճարները կհամարվեն հաստատված Թողարկողի կողմից։

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Թողարկողը պարտավոր է՝
    • Հարթակն օգտագործել Կանոններով, Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան.
    • Պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները.
    • Հարթակի միջոցով ներգրավված միջոցներն օգտագործել բացառապես համապատասխան պայմանագրի անբաժանելի մաս կազմող քրուդֆանդինգի առաջարկի փաստաթղթին համապատասխան.
    • Իրականացնել հաշվարկներ   և          վճարումներ՝   համաձայն      Կանոնների     և Պայմանագրի.
    • Հարթակի Օպերատորի պահանջով ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր.
    • Հարթակի իր անձնական էջում ներառել իր մասին արդիական, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն.
    • Իր անձնական էջին հասանելիություն չտրամադրել երրորդ անձանց, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ երրորդ անձանց կողմից իր անձնական էջին հասանելիության ոչ իրավաչափ ստացումը կանխելու նպատակով։ Թողարկողի անձնական էջից կատարված ցանկացած գործողություն Հարթակի օպերատորի տեսանկյունից համարվում է Թողարկողի կողմից կատարված.
    • Նախագծին առնչվող քրաուդֆանդինգի բոլոր առաջարկները հրապարակել միայն Հարթակում։ Առաջարկն այլ կայքում ներկայացնելու դեպքում այն պետք է համաձայնեցված լինի Օպերատորի հետ։ Առաջարկն այլ կայքում տեղադրելու դեպքում այն պետք է ունենա հղում Հարթակում առաջարկի հրապարակմանը՝ ուղեկցող տեսքտում որպես նպատակ նշելով առաջարկին մանրամասն ծանոթանալու և առաջարկվող ֆինանսական գործիքներում ներդրում կատարելու հնարավորության մասին․
    • Ծանոթանալ իր անձնական էջով ստացված ծանուցումներին (այդ թվում՝ Կանոնների և Պայմանագրի փոփոխության կամ լրացման վերաբերյալ) դրանք ստանալու պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում․
    • Հարթակը չօգտագործել ՀՀ        օրենսդրության համաձայն    իրավախախտում համարվող արարքների կատարման կամ դրանց ֆինանսավորման նպատակով.
    • Նախքան քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակումը թողարկվող արժեթղթերի ռեեստրի վարումը հանձնել Հարթակի օպերատորին.
    • Հարթակի օպերատորին ներկայացնել քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառված տեղեկությունների փոփոխությունների կամ նոր էական փաստերի ի հայտ գալու մասին քրաուդֆանդինգի առաջարկի ողջ ընթացքում՝ այդ մասին տեղեկանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.
    • Հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում բացթողում, սխալ կամ անճշտություն կամ նոր փաստ բացահայտելու և այդ մասին Թողարկողին տեղեկացնելու դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ներդրումից ակնկալվող եկամտի վրա, անհապաղ իրականացնել փաստաթղթի համապատասխան լրացումը կամ փոփոխությունը:
  • Հարթակի օպերատորը պարտավոր է`                                                                                  

4.2.1.Ապահովել Հարթակի անխափան գործունեությունը.

  • Վերացնել Հարթակի շահագործման ընթացքում Հարթակի օպերատորի մեղքով առաջացած խափանումները.
  • Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հարթակի շահագործման հետ կապված խնդիրների կանխարգելմանը.
  • Թողարկողին տեխնիկական աջակցության ցուցաբերում՝ կապված Հարթակի շահագործման հետ.
  • Թողարկողին վերջինիս անձնական էջի միջոցով ծանուցել Կանոնների և Պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին։ Կոնկրետ Թողարկողի նկատմամբ համապատասխան փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում սույն կետով նախատեսված կարգով ծանուցման պահից 5 (հինգ) աշխատանքային օր հետո։
  • Թողարկողն իրավունք ունի՝
    • Հարթակի օպերատորից պահանջել մատուցել Ծառայություններ Կանոններով և Պայմանագրով սահմանված կարգով.
    • Հարթակին առնչվող տեխնիկական հարցերով դիմել Հարթակի օպերատորին.
    • Հարթակի օպերատորի կողմից հայտի ուսումնասիրության և հաստատման դեպքում Հարթակի միջոցով իրականացնել իր արժեթղթերի հրապարակային առաջարկ.
    • Բացառությամբ Հարթակում հրապարակված և քրաուդֆանդինգի վերջնաժամկետը չլրացած, ինչպես նաև հաջողված քրաուդֆանդինգի դեպքերի, միակողմանիորեն լուծել Պայմանագիրը՝ Հարթակի օպերատորին առնվազն 10 (տասը) օր առաջ տեղեկացնելու պայմանով։
  • Հարթակի օպերատորն իրավունք ունի՝

4.4.1.Կանոններով և իր ներքին ընթացակարգերով սահմանված կարգով նույնականացնել Թողարկողին.

  • Կայացնել որոշում Թողարկողին Ծառայությունների մատուցումը դադարեցնելու, կասեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ, եթե Թողարկողը թույլ է տվել Կանոնների կամ Պայմանագրի խախտում.
  • Ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել Ծառայությունների մատուցումը՝ սույն պայմանագրով, Կանոններով կամ Իրավական ակտերով նախատեսված դեպքերում.
  • Կանխարգելիչ աշխատանքների իրականացման նպատակով մինչև 12 (տասներկու) ժամով կասեցնել Հարթակի շահագործումը.
  • Թողարկողից ստանալ արժեթղթերի հրապարակային առաջարկի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր.
  • Մինչև Ծառայությունների մատուցման արդյունքում ներդրողներից հավաքված գումարը Թողարկողին փոխանցելն՝ առանց վերջինիս լրացուցիչ համաձայնության գանձել Կանոններով և Պայմանագրով նախատեսված միջնորդավճարը.
  • Ներդրողներին Հարթակի միջոցով մատուցել ներդրումային ծառայություններ՝ Թողարկողի և Ներդրողների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատմանը նպաստելու նպատակով։
  • Թողարկողը հավաստում է, որ
    • Ծանոթացել է ներդրումային ծառայությունների մատուցումը կարգավորող իրավական ակտերին.
    • Թողարկողի անձնական էջը պատկանում է Թողարկողին, և իր անձնական էջի միջոցով գործողություններ կատարող անձինք իր կողմից պատշաճ լիազորված են համապատասխան գործողություններ կատարելու հարցում.
    • Գիտակցում է երրորդ անձանց կողմից իր անձնական էջին հասանելիության ստացման ռիսկերը և ոչ Հարթակի օպերատորի մեղքով այդպիսի իրավիճակ ի հայտ գալու դեպքում Հաշվի օպերատորի նկատմամբ պահանջներ չի կարող ներկայացնել.
    • Հարթակի օպերատորին տրամադրվող տեղեկատվությունը ճշգրիտ է, ամբողջական, առանց էական տեղեկությունների կամ փաստերի բացթողման կամ խեղաթյուրման.
    • Հարթակի միջոցով առաջարկվող Նախագիծը (Նախագծերը) բավարարում է (են) հետևյալ բոլոր պայմաններին՝
    • անվտանգ է օգտագործողների և երրորդ անձանց համար,
    • չի խախտում երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը,
    • չունի նախագծի մասին ամբողջական և ճշգրիտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ պատկերը խեղաթյուրող տեղեկություններ՝ կապված նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի հետ։
    • Թողարկողի՝ բոլոր քրաուդֆանդինգի հարթակներում միասին քրաուդֆանդինգի առաջարկի ամփոփ փաստաթղթերի հիման վրա առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը (թողարկման կամ վաճառքի գնով) չի կարող գերազանցել 2,5 մլրդ ՀՀ դրամը նախորդ 12 ամիսների ընթացքում։

5. ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ

5.1. Հաջողված քրաուդֆանդինգի արդյունքում Հարթակի օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում Թողարկողին տրամադրում է տեղեկանք՝ տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ։ 

5.2. Թողարկողն այդ տեղեկանքի հիման վրա դիմում է Հայաստանի Հանրապետության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի Գործակալություն և գրանցում ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը։

5.3. Թողարկողը հանձնարարում է Հարթակի օպերատորին՝ որպես հաշվի օպերատոր, գրանցել սույն պայմանագրի 5․1 կետի համաձայն նոր տեղաբաշխված բաժնետոմսերն ներդրողների նոր բացված կամ առկա արժեթղթերի հաշիվներին։

5.4. Սույն պայմանագրի 5․3 կետում նշված գործողության ավարտման պահից 3 (երեք) աշխատանքային օրերի ընթացքում Հարթակի օպերատորն իր բանկային հաշվից միջոցները փոխանցում է Թողարկողի բանկային հաշվին։

5.5. Թողարկողը պարտավորվում է 5․1-5․3 կետերով նշված գործողություններն իրականացնել առավելագույնը 1 (մեկ) ամիս ժամկետում։

6.  ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Կողմերի միջև Ծառայությունների մատուցման առնչությամբ հաղորդակցությունն իրականացվում է Հարթակի ինտերնետային կայքի միջոցով՝ Թողարկողի անձնական էջի օգտագործմամբ։ Անձնական էջի միջոցով հաղորդակցության ապահովման անհնարինության դեպքում Կողմերի միջև հաղորդակցության պատշաճ եղանակ է համարվում Պայմանագրով նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեները։

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Թողարկողի կողմից Պայմանագրի և Կանոնների խախտում թույլ տալու դեպքում Հարթակի օպերատորն իրավունք ունի արգելափակելու Թողարկողի անձնական հաշիվը, հեռացնելու քրաուդֆանդինգի առաջարկը, դադարեցնելու Ծառայությունների մատուցումը և պահանջելու Թողարկողից հատուցելու Հարթակի օպերատորին և ներդրողներին հասցված վնասները (այդ թվում՝ բաց թողնված օգուտը)։

7.2. Հարթակի օպերատորը պատասխանատվություն չի կրում Մասնակիցների միջև կնքված պայմանագրերով, այդ թվում՝ Թողարկողի կողմից ոչ ամբողջական կամ ոչ արժանահավատ տեղեկությունների հաղորդման դեպքերում։

7.3. Հարթակի օպերատորը պատասխանատվություն չի կրում ոչ Հարթակի օպերատորի մեղքով Թողարկողի անձնական էջին երրորդ անձանց հասանելիության ստացման հետևանքով առաջացած վնասների համար։

7.4. Հարթակի օպերատորը պատասխանատվություն չի կրում Պայմանագրով և Կանոններով նախատեսված հիմքերով և կարգով Ծառայությունների մատուցումը     միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով  Թողարկողին հասցված վնասների (այդ թվում՝ բաց թողնված օգուտի) համար։

7.5. Կողմերի միջև փոխանցվող և այլ կերպ հայտնի դարձած հրապարակային չհամարվող տեղեկատվությունները հանդիսանում են գաղտնի և ենթակա չեն բացահայտման,  բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է սույն պայամանագրի կատարման նպատակներից, երբ այդպիսի բացահայտումը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում Իրավական ակտերով:

8. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ 8.1. Պայմանագրից բխող կամ դրա վերաբերյալ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Մեկամսյա ժամկետում բանակցությունների միջոցով      համաձայնության           չգալու դեպքում          վեճերը            լուծվում          են        Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

8.2.    Պայմանագիրը           կարգավորվում           է           Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ։

9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9.1. Թողարկողը համաձայն է, որ Հաշվի օպերատորը հաշվետվությունները և օրենքով սահմանված այլ պարտադիր տեղեկատվությունը տրամադրի իրեն հետևյալ եղանակով`

  • Հարթակում,
  • Էլեկտրոնային փոստով
    • Կողմերը պետք է գրավոր ձևով անհապաղ, սակայն ոչ ուշ քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնեն միմյանց ծանուցման հասցեների, բանկային վավերապայմանների ցանկացած փոփոխության մասին:
    • Պայմանագրի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե Պայմանագիրը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:
    • 9․4․ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների լրիվ կատարումը, ներառյալ՝ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոկոսների, տուգանքների (տույժերի) վճարումը:
    • 9․5․ Թողարկողը գիտակցում և ընդունում է Պայմանագրի իմաստն ու նշանակությունը, հաստատում է նաև, որ Պայմանագիրը վկայում է իր իրական մտադրությունների մասին և ստորագրում է կամքի ազատ արտահայտմամբ:
    • 9․6․ Կողմերը համաձայնում են, որ Պայմանագրի վերաբերյալ գրավոր ծանուցումները համարվում են պատշաճ ներկայացված և ներկայացման պահից 3 (երեք) աշխատանքային օրում ստացված, եթե դրանք էլեկտրոնային նամակի ձևով ուղարկվում են սույն պայմանագրի 9․1 և 10-րդ կետերում նշված Կողմերի հասցեներին:
    • 9․7․ Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, երկու օրինակից․ բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ:
  1.  

               11.       10․ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

37 Hanrapetutyan Street Yerevan, Armenia

T: +374 (91) 13 94 49 www.arfi.am

Հավելված 3 «Ներդրումային պայմանագիր» ԹողարկողիևՆերդրողիմիջև

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____ 

              ք. Երևան                                                                                                 ____________, 202-թ.

 

«————» ___________ ընկերությունը, (այսուհետ` «Թողարկող»), ի դեմս-----------, ով գործում է ——— —— հիման վրա, մի կողմից և ---------------------------------------, (այսուհետ` «Ներդրող»), մյուս կողմից, այսուհետ առանձին Կողմ, իսկ երկուսը միասին Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին. 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.1. Եթե այլ բան նախատեսված չէ կամ չի բխում Պայմանագրից, ապա Պայմանագրում օգտագործվող հասկացությունները գործածվում են ԱՌՖԻ քրաուդֆանդինգի հարթակի գործունեության կանոնների (այսուհետ՝ «Կանոններ»), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-իիմաստով։

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻԱՌԱՐԿԱՆ

2.1. Սույն պայմանագրով Թողարկողը պարտավորվում է Ներդրողին սեփականության իրավունքով փոխանցել սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող կոդ/համար քրաուդֆանդինգի առաջարկով սահմանված Արժեթղթերը, իսկ Ներդրողը պարտավորվում է ընդունել դրանք և վճարել դրանց համար սույն Պայմանագրի հավելված 1-իներդրմանհայտիձևումսահմանվածգինը։

2.2. Ներդրողը՝ Հարթակի տեխնիկական միջոցների միջոցով նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հավելված 1-ի ներդրման հայտի ձևը լրացնելու միջոցով ընդունում է սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող կոդ/համար Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի պայմանները, որոնք հրապարակված են Հարթակում և սույն պայմանագրով սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք է բերում Արժեթղթերը, այն քանակով և պայմաններով, որոնք ներկայացված են սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտում (հավելված 1), պարտավորվելով վճարել դրանց համար սույն Պայմանագրով սահմանված գինը իսկ Թողարկողը պարտավորվում է փոխանցել/տրամադրել Ներդրողին այդ Արժեթղթերը։ 

«ԱՌՖԻ» ՓԲԸ|Հայաստանի Հանրապետություն, Հանրապետության 37, Երևան 0010| www.arfi.am | info@arfi.am |+374

(91) 13 94 49

ARFI CJSC|37 Hanrapetutyan str., Yerevan 0010, Republic of Armenia| info@arfi.am|www.arfi.am |+374 (91) 13 94 49

2.3. Օպերատորը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ, սույնպայմանագրովնրահամարչիկարողսահմանվելորևէպարտավորություն։

3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐևՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

3.1.  Թողարկողը հավաստիացնում և երաշխավորում է Ներդրողին, որ

3.1.1. Թողարկողը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներքո պատշաճ կերպով հիմնադրված, օրինականորեն գոյություն ունեցող ընկերություն է և կարող է իրականացնել իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: 

3.1.2. Թողարկողի հայտարարված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի քանակը կազմում է [թվերով] [տառերով]  հատ սովորական բաժնետոմս:

3.1.3. Թողարկողը պատշաճ կատարել է ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում Կանոնակարգ 4/07-ով, այլ կիրառելի կանոնակարգերով, Կանոններով, Օպերատորի ներքին իրավական ակտերով սահմանված իր բոլոր պարտավորությունները, Քրաուդֆանդիգի առաջարկը, դրա վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը, Նախագծիվերաբերյալբոլորփաստաթղթերըկազմվելևհրապարակվելեննշվածիրավականակտերիպահանջներիպահպանմամբ։

3.1.4. Թողարկողը բարեխղճորեն և ջանասիրաբար կձեռնարկի հնարավոր և հասանելի բոլոր միջոցները Նախագիծը՝ սույն Պայմանագրով,  Քրաուդֆանդիգիառաջարկիվերաբերյալամփոփփաստաթուղթովսահմանվածկարգովևժամկետներումիրականացնելուհամար։

3.1.5. Թողարկողը Պատշաճ լիազորված է կնքելու և կատարելու սույն Պայմանագիրը և կատարելու սույն Պայմանագրով սահմանված բոլոր պարտավորությունները: Սույն Պայմանագրի կնքումը և կատարումը, ինչպես նաև սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների ստանձնումը և կատարումը պատշաճ կերպով և օրինականորեն լիազորված և հաստատված է Թողարկողի կողմից, կատարված են դրա համար օրենքով, այլ իրավական ակտերով կամ կանոնադրությամբ սահմանված բոլոր գործողությունները և ընթացակարգերը, ստացված են բոլոր համաձայնությունները, հրաժարումները, հաստատումները և բոլոր այլ անհրաժեշտ ընթացակարգերը և ոչ մի այլ գործողություն չի պահանջվում վերջինիս կողմից սույն Պայմանագրի կնքման և սույնով սահմանված պարտավորությունների կատարման համար: 

3.1.6. Թողարկողն ունի Արժեթղթերը թողարկելու իրավունք, պատշաճ կարգով և ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած կանոնակարգերով, Կանոններով, իր կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջներին համապատասխան թողարկել է Արժեթղթերը և կատարել է օրենքով, այլ իրավական ակտերով իր կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունները, ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, համաձայնությունները, կորպորատիվորոշումներըևլիովինպահպանելէայլսահմանվածընթացակարգերը։

3.1.7. Սույն Պայմանագրի կնքումը կամ կատարումը չի հանգեցնի Թողարկողի՝ օրենքով, իրավական ակտերով սահմանված, կամպայմանագրայինկամարտապայմանագրայինպարտավորությանխախտման։

3.1.8. Թողարկողը անվճարունակ կամ սնանկ չէ, առկա չէ սնանկության վտանգ:

3.1.9. Թողարկողը չունի կետանցված (ժամկետանց) էական պարտավորություններ, այդ թվում՝ ՀՀ պետական կամ համայնքային որևէ բյուջեի նկատմամբ:

3.1.10. Որևէ դատական ատյանի, պետական մարմնի կամ որևէ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ նրանց առջև Թողարկողի դեմ ոչ մի դատական գործ չի քննվում կամ նրա նկատմամբ ոչ մի վարույթ չի սկսվել և չկա որևէ չկատարված դատական ակտ, վարչական ակտ, որոշում կամ հրաման, Թողարկողի դեմ:

3.1.11. Արժեթղթերը գրավադրված չեն, ծանրաբեռնված չեն երրորդ անձանց որևէ իրավունքներով, որևէ անձ չունի դրանց ձեռքբերման նախապատվության իրավունքը, որի իրականացումից նա չի հրաժարվել օրենքով սահմանված կարգով:

3.1.12. Թողարկողի գործադիր մարմնի, խորհրդի անդամները չունեն դատվածություն, երբևէ սնանկ չեն ճանաչվել:

3.1.13. Թողարկողը սույն Պայմանագրի կնքմամբ չի հետապնդում որևէ անօրինական նպատակ:

3.2. Ներդրողը հավաստիացնում և երաշխավորում է, որ.

3.2.1. Ներդրողը գործում է բացառապես իր հաշվին և իր անունից, չի հանդիսանում հանձնակատար կամ գործակալ, հանդիսանում է սույն Պայմանագրով սահմանված իրավունքերի իրական շահառու:

3.2.2. Պատշաճ լիազորված է կնքելու և կատարելու սույն Պայմանագիրը և կատարելու սույն Պայմանագրով սահմանված բոլոր պարտավորությունները: Սույն Պայմանագրի կնքումը և կատարումը, ինչպես նաև սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների ստանձնումը և կատարումը պատշաճ կերպով և օրինականորեն լիազորված և հաստատված է Ներդրողի կողմից, կատարված են դրա համար օրենքով, այլ իրավական ակտերով կամ Թողարկողի կանոնադրությամբ սահմանված բոլոր գործողությունները և ընթացակարգերը, ստացված են բոլոր համաձայնությունները, թույլտվությունները, հրաժարումները, հաստատումները և բոլոր այլ անհրաժեշտ ընթացակարգերը և ոչ մի այլ գործողություն չի պահանջվում վերջինիս կողմից սույն Պայմանագրի կնքման և սույնով սահմանված պարտավորությունների կատարման համար:

3.2.3. Սույն Պայմանագրի կնքումը կամ կատարումը չի հանգեցնի Ներդրողի՝ օրենքով, իրավական ակտերով սահմանված, կամ պայմանագրային կամ արտապայմանագրային պարտավորության խախտման:

3.2.4. Ներդրողը սույն Պայմանագրի կնքմամբ չի հետապնդում որևէ անօրինական նպատակ:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

4.1. Սույն Պայմանագիրը կարող է ստորագրվել Ներդրողի և Թողարկողի կողմից Հարթակի միջոցով՝ Կանոններին Համապատասխան։ 

4.2. Պայմանագիրը համարվում է կնքված Ներդրողի կողմից Նախագծում ներդրում կատարելու մասին հայտը ներկայացնելու պահից և ուժի մեջ է մտնում Թողարկողի կողմից Ներդրողի դրամական միջոցների ստացման պահից, որոնք Ներդրողի կողմից փոխանցվել են Օպերատորի բանկային հաշվին և Օպերատորի կողմից փոխանցվել են Թողարկողի բանկային հաշվին։ Պայմանագրի կնքման օր է համարվում Թողարկողի կողմից նշված դրամական միջոցների ստացման օրը։ 

5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

5.1. Արժեթղթերի նկատմամբ Ներդրողի սեփականության իրավունքը ծագում է այն օրենքով սահմանված կարգով գրանցելու պահից:

6. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Թողարկողը պարտավոր է

6.1.1. Ներդրողին փոխանցել Արժեթղթերը, սույն Պայմանագիրն ստորագրելուց և քրաուդֆանդինգի առաջարկի հաջողված ավարտից հետո ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում:

6.1.2. Ներդրողին փոխանցել Արժեթղթերը սույն Պայմանագրով սահմանված քանակով և տեսակին համապատասխան, երրորդ անձանց իրավունքներից ազատ:

6.1.3. Ապահովել, որպեսզի սույն պայմանագրի կնքման պահին և Արժեթղթերը Ներդրողին պատկանելու ամբողջ ժամանակահատվածում սույն Պայմանագրի 3.1 կետում սահմանված հավաստիացումները և երաշխիքները համապատասխանեն իրականությանը;

6.1.4. Սույն Պյամանագրի ստորագրումից, Ներդրողի կողմից ներդրման վճարումը կատարելուց, քրաուդֆանդինգի առաջարկի հաջողված ավարտից հետո տալ հանձնարարական Ներդրողի բաժնետոմսերը գրացելու մասին՝ համաձայն Պայամանգրի անբաժանելի մասը կազմող Ներդրուման հայտի։ Այդ թվում կատարելով դրա համար անհրաժեշտ բոլոր գործողությունները, ներառյալ բայց չսահմանափակվելով տալով հանձնարարականներ, կայացնելով որոշումներ կամ կատարելով գրանցումներ։

6.2. Ներդրողը իրավունք ունի

6.2.1. Նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտ ներկայացնելուց 4 (չորս) օրվա ընթացքում չեղյալ համարել նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած հայտը՝ առանց որևէ իրավական հետևանքների և չեղյալ համարելու պատճառների բացահայտման պարտավորության և դրանով իսկ հրաժարվել սույն պայմանագրից։ Ներդրողը հայտը չեղյալ է համարում հայտ ներկայացնելու և չեղարկելու համար Կանոններով սահմանված կարգով։

6.2.2. Սույն Պայմանագրով սահմանված ժամկետում պահանջել իրեն փոխանցել Արժեթղթերը:

6.2.3. Ամբողջությամբ հետ ստանալ իր ներդրումը, եթե Թողարկողի նախագիծը մինչև քրաուդֆանդինգի առաջարկի ժամկետի ավարտը չի ներգրավել նվազագույն նպատակային գումարը։ Ներդրման հետվերադարձման հետ կապված փոխանցման ծախսերը կրում է ներդրողը։

6.2.4. Չեղարկել ներդրումը և ամբողջությամբ հետ ստանալ ներդրված գումարը, եթե Թողարկողի՝ հրապարակած քրաուդֆանդինգի առաջարկում էական 

փոփոխությունների և ի հայտ եկած նոր փաստերի հետ համաձայն չէ Ներդրողը։

6.3. Ներդրողը պարտավոր է

6.3.1. Վճարել Թողարկողին սույն Պայմանագրով սահմանված Արժեթղթերի գինը՝ սույն Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

6.3.2. Սույն պայմանագիրը ստորագրելուց 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում՝ Օպերատորի՝ որպես հաշվի օպերատոր, միջոցով վարվող արժեթղթերի հաշվի բացակայության դեպքում բացել արժեթղթերի հաշիվ։ 

6.4.  Թողարկողն իրավունք ունի

6.4.1. Սույն Պայմանագրով սահմանված պայմաններով և չափով ստանալ Արժեթղթերի դիմաց վճարում։

7. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԸ

7.1. Սույն Պայմանագրի համաձայն Արժեթղթերի դիմաց վճարումը կատարվում է Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշվի միջոցով՝ Կանոններով սահմանված կարգով։

7.2. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշիվը Կանոնակարգ 4/23-ով սահմանված հատուկ բանկային հաշիվ է, որը կարող է օգտագործվել միայն քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունների իրականացման համար:

8. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

8.1. Արժեթղթերը սեփականության իրավունքով փոխանցումը Ներդրողին կատարվում է սույն Պայմանագիրն ստորագրելուց, Ներդրողի կողմից ներդրման վճարումն ամբողջությամբ կատարելուց և քրաուդֆանդինգի առաջարկի հաջողված ավարտից հետո ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում։

8.2. Արժեթղթերը փոխանցվում են Ներդրողին՝ Ներդրողի արժեթղթերի հաշվին փոխանցելու միջոցով։

9. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ

9.1. Կողմը պատասխանատվություն չի կրում սույն Պայմանագրով ամրագրված պարտավորություների չկատարման կամ անպատշաճ կատարման համար, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի պատճառով, որը ներառում է պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերը, պատերազմը, երկաշարժերը, ջրհեղեղները և այլ բնական աղետները և այլն։ Անհաթահարելի ուժի հանգամանքների վրա հասնելու դեպքում Կողմը պարտավոր է մյուս Կողմին ծանուցել այդ մասին՝ անհաղթահարելի ուժի առաջացման պահից 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում:

9.2. Եթե Կողմը, որը ընդունակ չէ պատշաճ կատարել սույն Պայմանագրից բխող իր պարտավորությունները անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, սույն պայմանագրի 9.1 կետում սահմանված կարգով չի տեղեկացնում մյուս Կողմին, առաջացած անհաղթահարելի ուժի պատճառով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ, ապա չի ազատվում նման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից:

10. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

10.1. Թողարկողը և Ներդրողը պարտավորվում են պայմանագիրը կնքելուց հետո երեք տարվա ընթացքում պահպանել ֆինանսական, կոմերցիոն և այլ տեղեկատվության գաղտնիությունը, որը իրենց փոխանցվել է պայմանագրի մյուս կողմի կողմից՝ սույն պայմանագրի շրջանակներում:

10.2. Գաղտնի տեղակատվության փոխանցումը երրորդ անձանց, դրա հրապարակումը կամ բացահայտումը հնարավոր է միայն մյուս կողմի գրավոր համաձայնության, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մարմինների կողմից պահանջի դեպքում:

11. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1. Կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ սույն Պայմանագրի համաձայն կամ դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, միմյանց ուղարկվող ցանկացած այլ տեղեկացում, պահանջ, հաղորդում կամ այլ ծանուցում (այսուհետ` Ծանուցում) պետք է կատարվի Կողմին կամ ուղարկվի ստորև նշված Կողմի Ծանուցման եղանակներից որևէ մեկով:

  • Հարթակում,
  • Էլեկտրոնային փոստով՝

Ներդրողի էլ փոստ՝_____________________________________ 

Թողարկողի էլ փոստ՝_____________________________________

  • Կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ սույն պայմանագրի 11.1. կետում նշված Կողմի Ծանուցման եղանակներից որևէ մեկով կատարված Ծանուցումը հանդիսանում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոց, իսկ Ծանուցումը համարվում է տվյալ Կողմին պատշաճ հանձնված` ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից: Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է մյուս կողմին գրավոր տեղեկացնել Պայմանագրի 11.1. կետում նշված իր Ծանուցման որևէ եղանակի փոփոխության մասին այն տեղի ունենալուց երեք օրվա ընթացքում, մինչև տեղեկացումը Կողմի ծանուցման եղանակով կատարված ծանուցումը համարվում է նրան պատշաճ հանձնված, իսկ տեղեկացումից հետո փոփոխված եղանակով կատարված ծանուցումն է համարվում նրան պատշաճ հանձնված:
  • Սույն պայմանագիրը կարգավորվում է և մեկնաբանվում է ՀՀ օրենսդրությամբ;
  • Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը լուծվում են ՀՀ դատարանների կողմից:
  • Սույն պայմանագիրը կազմված է հայերեն և անգլերեն լեզուներով, հայերեն և անգլերեն տեքստերի միջև անհամապատասխանության կամ հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տեքստին։

 

12. Կողմերի վավերապայմանները, բանկային տվյալները և ստորագրությունները  

Հավելված 1 Ներդրման հայտի ձև

Քրաուդֆանդինգի առաջարկի կոդ

 

Արժեթղթի տեսակ

 

Միավոր արժեթղթի տեղաբաշխման գին

 

Քանակ

 

Ընդհանուր ներդրում