Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ներդրումային քրաուդֆանդինգը

Ներդրումային քրաուդֆանդինգը փոքր բիզնեսի և ստարտափ նախաձեռնությունների ֆինանսավորման միջոց է, որը նրանց հնարավորություն է տալիս գումար ներգրավել մեծ թվով ներդրողների ամբողջ աշխարհից: Ներդրողները սովորաբար ներդնում են փոքր գումարներ, և դրա դիմաց ստանում ընկերության բաժնետոմսեր, պարտատոմսեր, ինչպես նաև փոխարկելի արժեթղթեր։

Շատ հաջողակ ընկերությունների գործունեությունը սկիզբ է առել հենց քրաուդֆանդինգի արշավներով: Հայտնի օրինակներ են «Pebble smartwatch» նախագիծը, որը 2012-ին ներգրավեց 10 մլն դոլար «Kickstarter» հարթակի միջոցով, «Star Citizens» վիդեո խաղերը ներդրումային քրաուդֆանդինգով երբևէ ամենաշատ միջոցները ներգրաված նախագիծն է՝ մոտ 500 մլն դոլար 4 մլն ներդրողներից, և բազմաթիվ այլ օրինակներ։

Որքանո՞վ է եկամտաբեր ներդրումային քրաուդֆանդինգը:

Ներդրումային քրաուդֆանդինգի եկամտաբերությունը կախված է մի շարք գործոններից՝ ընկերության գործունեության ոլորտից, ընկերության կայացման փուլից, ինչպես նաև ներդրումային առաջարկի տեսակից (բաժնային ներդրում, պարտքային ներդրում, փոխարկելի ներդրում)։ Պետք է հաշվի առնել, որ ընդհանուր առմամբ ներդրումային քրաուդֆանդինգը համարվում է ռիսկային ավանդական ներդրումների համեմատ, սակայն հնարավոր է նվազեցնել ընդհանուր ներդրման ռիսկը և մեծացնել հաջողության հավանականությունը՝ հետևելով հետևյալ սկզունքներին՝

- Դիվերսիֆիկացնել ներդրումները՝ բաշխելով ներդրվող գումարը մի քանի նախագծերում

- Ներդնել պրոֆեսիոնալ թիմ ունեցող և ներդրողին հոգեհարազատ բիզնես նախագծերում

- Ուսումնասիրել ընկերության տրամադրած տեղեկատվությունը և կատարել սեփական հետազոտություն:

Ի՞նչ գործունեություն է իրականացնում ԱՌՖԻ-ն:

ԱՌՖԻ-ն Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջն հարթակն է, որը բիզնեսը զարգացնելու արագ միջոց է և հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսավորում ու ձեռք բերել գործընկերներ, ովքեր հավատում են բիզնեսի հաջողությանը: ԱՌՖԻ հարթակում յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կարող է ներդրումներ կատարել հայկական նախագծերում և նպաստել երկրում ներդրումային համայնքի զարգացմանը: 2022թ. տարեվերջին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց և լիցենզավորեց հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը: ԱՌՖԻ հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում ընկերությունների համար աճի ֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը, երկրում այլընտրանքային ներդրումային գործիքակազմի ընդլայնումը, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումն, ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։

Կա՞ն ոլորտներ, որոնց տրվելու է նախապատվություն:

ԱՌՖԻ հարթակում չկան ոլորտային նախապատվություններ: Ցանկացած բիզնես նախագիծ, որը համապատասխանում է առաջադրված պահանջներին, հաստատվում է ԱՌՖԻ-ի ներդրումային կոմիտեի կողմից և ներկայացվում հարթակում՝ ներդրումային քրաուդֆանդինգ իրականացնելու համար: Բացառություն են կազմում սոցիալական բացասական ազդեցություն ունեցող ոլորտները՝ մասնավորապես, ծխախոտի արտադրության և խաղադրույքների օնլայն խաղերի ոլորտը:

Ինչպե՞ս են պաշտպանվելու ներդրողների իրավունքները:

Ներդրողների իրավունքները ԱՌՖԻ հարթակում պաշտպանվում են հետևյալ միջոցներով՝

- Կարգավորում և վերահսկողություն․ ԱՌՖԻ-ն, վերահսկվելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից, օրենսդրության համաձայն իրականացնում է ընկերությունների և ներդրողների պրոֆիլների՝ փողերի լվացման դեմ (AML) և հաճախորդին ճանաչելու (KYC) ստուգումներ։

- Պայմանագրեր․ թողարկող ընկերության և ներդրողի միջև կնքվում է ներդրումային պայմանագիր, որով ամրագրվում են երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

- Տեղեկատվության բացահայտում. հարթակում ներկայացված ընկերությունները, պարտավոր են բացահայտել որոշակի տեղեկատվություն ներդրողներին, ինչպիսիք են ֆինանսական հաշվետվությունները և նախագծի, թիմի մասին ամբողջական ինֆորմացիա: Այս տեղեկատվությունը ներդրողներին հնարավորություն է տալիս իրազեկված ներդրումային որոշումներ կայացնել:

- «Սառեցման» ժամանակի տրամադրում․ ԱՌՖԻ-ն ներդրողներին 4 օր ժամանակ է տրամադրում վերանայելու ներդրումային որոշումը և այն առանց տույժերի չեղարկելու համար։

- Հատուկ հաշիվ․ ներդրողների միջոցները հավաքվում են հարթակի էսքրու հատուկ հաշվի վրա և միայն հաջողված քրաուդֆանդինգի դեպքում նոր փոխանցվում են ընկերությանը։ Այն դեպքում, երբ ընկերությանը չի հաջողվում ներգրավել նպատակային ներդրումը, միջոցները հետ են փոխանցվում ներդրողներին։

- Ռիսկերի մասին իրազեկում․ ներդրում կատարելուց առաջ ԱՌՖԻ հարթակը ներդրողներին զգուշացնում է հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև ռիսկերը բացահայտվում են ընկերությունների կողմից տրամադրվող ներդրումային առաջարկի փաստաթղթում։ Հարթակը կրկնակի զգուշացում է տրամադրում 300 հազ դրամի սահմանը գերազանցող ներդրումների դեպքում։

- ԱՌՖԻ հարթակի կողմից բիզնեսների ֆիլտրում․ԱՌՖԻ-ն ընդունում և ուսումնասիրում է ընկերությունների դիմում-հայտերը, ֆիլտրում բիզնես նախագծերն ըստ նախապես որոշված չափանիշների, որոնք ներառում են՝ նախագծի նպատակը, թիմը, շուկայի պոտենցիալը, մարքեթինգի ռազմավարությունը, նախագծի ռիսկերը և սոցիալական ազդեցությունը։

Ի՞նչ առավելություններ է տալիս ներդրումային քրաուդֆանդինգը բիզնեսներին։

Ներդրումային քրաուդֆանդինգի միջոցով ներդրումների ներգրավումը բիզնեսների համար մի շարք առավելություններ ունի, այդ թվում՝

- Մեծ թվով ներդրողներին դիմելու հնարավորություն․ ԱՌՖԻ հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսներին նախագծի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել բազմաթիվ ներդրողների աշխարհի տարբեր անկյուններից։

- Ճկունություն. ներդրումային քրաուդֆանդինգի հարթակներն առաջարկում են ֆինանսավորման մի քանի տարբերակներ, ինչպիսիք են բաժնային, պարտքային և փոխարկելի արժեթղթերի շնորհիվ միջոցների ներգրավումը։ Սա բիզնեսին տալիս է ճկունություն՝ ընտրելու ֆինանսավորման այն պայմանները, որը լավագույնս համապատասխանում է նրանց ֆինանսական կարիքներին:

- Ծախսերի արդյունավետություն. ներդրումային քրաուդֆանդինգի հարթակները սովորաբար ավելի ցածր վճարներ են գանձում, քան ավանդական ֆինանսավորման աղբյուրները: Սա կարող է էականորեն նվազեցնել միջոցներ ներգրավելու ծախսերը։

- Ապրանքանիշի իրազեկում (Brand Awareness). ներդրումային քրաուդֆանդինգի արշավների միջոցով ընկերությունները կարող են իրենց ապրանքանիշը ճանաչելի դարձնել մեծ թվով մարդկանց և ձեռք բերել նոր հաճախորդներ:

- Շուկայի վավերացում (market validation). ներդրումային քրաուդֆանդինգի արշավները կարող են օգնել բիզնեսին կարծիքներ հավաքել իրենց արտադրանքի կամ ծառայության վերաբերյալ և ստանալ շուկայի իրական պատկերը:

- Համայնքի կառուցում. ներդրումային քրաուդֆանդինգի արշավները կարող են օգնել բիզնեսին ստեղծել աջակիցների համայնք: Այս համայնքը կարող է լինել հետադարձ կապի և աջակցության արժեքավոր աղբյուր:

Ներդրումային քրաուդֆանդինգը մի շարք առավելություններ ունի ինչպես ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար: Ընկերությունների համար ներդրումային քրաուդֆանդինգը կարող է արագ և արդյունավետ միջոցներ հայթայթելու միջոց՝ առանց ավանդական ուղիներով անցնելու, ինչպիսիք են բանկերը կամ վենչուրային կապիտալիստները: Ներդրողների համար ներդրումային քրաուդֆանդինգը կարող է դառնալ աճի բարձր ներուժ ունեցող վաղ փուլի ընկերություններում ներդրումներ կատարելու միջոց:

Ինչպե՞ս են պաշտպանվելու բիզնեսի իրավունքները:

Բիզնեսների իրավունքները ԱՌՖԻ հարթակում պաշտպանվում են հետևյալ միջոցներով՝

- Կարգավորում և վերահսկողություն․ ԱՌՖԻ-ն, վերահսկվելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից, օրենսդրության համաձայն իրականացնում է ներդրողների ինքնության հաստատում, փողերի լվացման դեմ (AML) և հաճախորդին ճանաչելու (KYC) ստուգումներ։

- Պայմանագրեր․ թողարկող ընկերության և ներդրողի միջև կնքվում է ներդրումային պայմանագիր, որով ամրագրվում են երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները։

Ի՞նչ է լինում, երբ ներդրումային քրաուդֆանդինգը հաջողությամբ չի ավարտվում և անհրաժեշտ գումարը չի հավաքվում:

Երբ ներդրումային քրաուդֆանդինգը չի հաջողվում և անհրաժեշտ գումարը չի հավաքվում, ներդրողները 10 աշխատանքային օրվա ընթացքում հետ են ստանում իրենց կողմից ներդրած գումարը:

Արդյո՞ք ես կարող եմ շարունակել ներդրում կատարել, երբ քրաուդֆանդինգը հաջողությամբ ավարտվել է և անհրաժեշտ գումարը հավաքվել է:

Ներդրողը կարող է ներդրում կատարել տարբեր նախագծերում միաժամանակ: Իսկ նույն նախագծում նույն դրամահավաքի ժամանակ կարող է մեկից ավել անգամ ներդրում կատարել։

Կարո՞ղ եմ կատարել ներդրում, երբ քրաուդֆանդինգի ժամկետն ավարտվել է։

Եթե քրաուդֆանդինգի ժամկետը չի ավարտվել, բայց քրաուդֆանդինգը հաջողվել է և նվազագույն նպատակային գումարը ներգրավվել է, հնարավոր է շարունակել ներդրում կատարել մինչև առավելագույն նպատակային գումարի սահմանաչափը։

Արդյո՞ք հարթակը կրում է պատախանատվություն, երբ ներդրումային քրաուդֆանդինգ իրականացնելուց հետո բիզնեսը չի ունենում հաջողություն:

Հարթակը, հանդիսանալով միջնորդ ներդրողի և բիզնեսի միջև, որևէ պատասխանատվություն չի կրում բիզնեսի անհաջողության դեպքում։ Մինչև նախագծի ներկայացումը Հարթակի օպերատորը գործադրում է ողջամիտ ջանքեր բացահայտելու ընկերության մասին ամբողջական ինֆորմացիա և այն ներկայացնում է ներդրողներին։ Միևնույն ժամանակ հորդորում է ներդրողներին մանրամասն ուսումնասիրել Հարթակում ներկայացված ինֆորմացիան, կատարել ինքնուրույն հետազոտություն բիզնեսի վերաբերյալ և կատարել իրազեկված ներդրումային որոշում։

Ինչո՞ւ կատարել ներդրում ՏՏ ստարտափերում:

Կատարելով ներդրում ՏՏ ստարտափերում, դուք կաջակցեք նոր ձեւավորված և լավ ապագա ունեցող այն ընկերություններին, որոնց գործունեությունն ու գաղափարը դուք հավանում: Ներդրումի այս եղանակը էականորեն տարբերվում է Kickstarter-ում ընկերությունների համար գումարի հանգանակության տարբերակից: Դուք գնում եք ընկերության բաժնեմասի մի մասը և միաժամանակ օգնում եք, որպեսզի ընկերությունը զարգանա: Ժամանակի ընթացքում ձեր ներդրումներից հնարավոր է ստանաք շահույթ: Որքան ընկերությունը զարգանա և առավել մեծ շահույթ արձանագրի այնքան ձեր ներդրումային ակտիվն ավելի թանկ կգնահատվի:

Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ արդյոք պրոֆեսիոնալ թե ոչ պրոֆեսիոնալ ներդրող եմ:

Հարթակում գրանցվելիս ներդրողները լրացնում են իրենց պրոֆիլը և հարցաշար լրացնելու միջոցով դասակարգվում են պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ ներդրողների։ Պրոֆեսիոնալ ներդրողները ունեն համապատասխան փորձ և գիտելիք ինքնուրույն ներդրումային որոշումներ կատարելու և դրանցից բխող ռիսկերը գնահատելու համար (չափանիշները սահմանված են կանոնակարգ 4/07-ում)։

Ինչպե՞ս կարող եմ չեղարկել ներդրումը:

Ոչ պրոֆեսիոնալ ներդրողները հնարավորություն ունեն չեղարկել ներդրումները դրանք իրականացնելուց հետո 4 օրվա ընթացքում առանց որևէ տույժի (բացառությամբ ներդրումային առաջարկի վերջնաժամկետին նախորդող 4 օրերը)։ Ներդրման 5-րդ օրվանից սկսած ներդրման չեղարկումն անհնար է։

Արդյո՞ք ես կարող եմ կապ հաստատել թողարկող ընկերության հետ:

Այո, կարող եք կապ հաստատել ԱՌՖԻ-ի հարթակում տրամադրվող համապատասխան պատուհանի միջոցով։

Որքան գումար ես կարող եմ ներդնել բիզնես նախագծերում:

Ներդրման նվազագույն սահմանաչափը սկսվում է 40 հազար դրամից, իսկ առավելագույն սահմանաչափը տվյալ նախագծի առավելագույն նպատակային գումարն է։

Արդյոք կա հաշվարկած ներդրումային սահմանաչափ մեկ ներդրողի համար:

Ներդրումային սահմանաչափ չկա, յուրաքանչյուր նախագծի համար ներգրավվող գումարի մեծությունը տարբերվում է և սահմանաչափը նախագծի առավելագույն նպատակային գումարն է։

Արդյոք ես կարող եմ ներդրում կատարել մեկից ավելի բիզնես նախագծերում:

Այո, ԱՌՖԻ հարթակում, հնարավոր է կատարել ներդրում մեկից ավելի բիզնես նախագծերում:

Ովքեր կարող են ներդրում կատարել ԱՌՖԻ հարթակում:

Յուրաքանչյուր ոք, ում 18 տարին լրացել է և հարթակում ներդրողի հաշիվ է բացել, որի ժամանակ հաստատվել է ներդրողի ինքնությունը և անցել KYC, կարող է ներդրում կատարել ԱՌՖԻ-ում:

Արդյո՞ք կարող է օտարերկրյա ներդրողը կատարել ներդրում ԱՌՖԻ հարթակում:

Այո, հարթակը հնարավորություն է կատարել օտարերկրյա ներդրողներին ներդրում կատարել Հայաստանում գործող բիզնես նախագծերում։

Ներդրում կատարելուց հետո արդյո՞ք ես կստանամ թարմացվող նորություններ կատարված ներդրման վերաբերյալ:

Ընկերությունը, որտեղ կատարել եք ներդրում, որոշակի հաճախականությամբ պետք է կապի հաստատի ձեր և մյուս ներդրողների հետ առցանց հանդիպումների միջոցով, որոնց նպատակն է հաշվետու լինել նախագծի առաջընթացի մասին։

Ի՞նչ անել, եթե անձը հաստատող փաստաթղթի ստուգումը առկախված է:

Նամակ գրել info@arfi.am հասցեին և տեղեկացնել խնդրի մասին։

Ի՞նչ տեսակի փաստաթղթեր կարող եմ օգտագործել իմ ինքնությունը հաստատելու կամ KYC-ի համար:

Փաստաթղթերի տեսակը կարող է կախված լինել, թե որ երկրից եք ներդրում կատարում։ ՀՀ ներդրողների համար կիրառելի են անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք։ Օտարերկրյա ներդրողների համար՝ անձնագիր և նույնականացման քարտ։

Ինչի համար է հարկավոր հաստատել իմ ինքնությունը կամ անցնել KYC:

KYC ընթացակարգերը մի շարք արձանագրությունների և ստուգումների ամբողջականություն են, որոնք ֆինանսական հաստատությունները և տարբեր ձեռնարկություններ իրականացնում են իրենց հաճախորդների ինքնությունը ստուգելու համար: Այս ընթացակարգերն օգնում են ապահովել իրավական պահանջներին համապատասխանությունը, կանխել ֆինանսական հանցագործությունները, ինչպիսիք են փողերի լվացումը և խարդախությունը, և վստահություն հաստատել բիզնեսի և նրա ներդրողի միջև:

Արդյո՞ք կարող եմ բաժնետոմսերը վաճառել երկրորդական շուկայում:

Երկրորդային շուկայում բաժնետոմսերի հրապարակային վաճառքի հնարավորություն ներկայում չկա, սակայն հնարավոր է կարողանաք մասնավոր գործարքի միջոցով ինքներդ կազմակերպել բաժնետոմսերի վաճառքը։

Արդյոք կարող եմ ավելացնել կամ նվազեցնել իմ ներդրման չափը:

Ներդրում կատարելու հաջորդող 4 օրերի ընթացքում կարող եք չեղարկել ձեր ներդրումն առանց որևէ տույժի և նորից ներդնել՝ ավելացնելով կամ պակասեցնելով նախկին ներդրումը։ Չորրորդ օրվանից հետո, երբ հաստատվում է ձեր ներդրումը, այլևս այն փոփոխել չեք կարող։

Արդյոք ես կարող եմ կատարել ներդրում քրաուդֆանդինգի համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

Ոչ, քրաուդֆանդինգի ժամկետի ավարտից հետո ներդրումներ հնարավոր չէ կատարել տվյալ ընկերությունում։

Իմ կատարած ներդրումը չեղարկվել է: Կարո՞ղ եմ նորից կատարել ներդրում:

Այո, եթե ինչ-որ պատճառով ձեր կատարած ներդրումը չեղարկվել է, կարող եք վերսկսել ներդրման իրականացումը։

Ե՞րբ և ինչպե՞ս իմ կատարած ներդրումը կփոխհատուցվի:

Երբ ընկերությունը, որտեղ կատարել եք ներդրում սահմանված ժամկետում չի կարողացել ներգրավել նվազագույն նպատակային գումարը, ժամկետի ավարտից հետո ներգրավված միջոցները հետ են փոխանցվում ներդրողներին 10 օրվա ընթացքում։

Արդյո՞ք կարող եմ ներդրում կատարել չեկային գրքույկի միջոցով:

Ոչ, ԱՌՖԻ հարթակում հնարավոր է ներդնել միայն բանկային քարտերով և փոխանցումներով։

Արդյո՞ք կարող եմ ներդրում կատարել բանկային փոխանցման միջոցով:

Ներդրումների վճարը հնարավոր է կատարել նաև դրամական փոխանցման միջոցով՝ ներառելով ներդրման նույնականացման համարը: Այնուամենայնիվ, փոխանցումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ տարածքում գործող բանկերից, քանի որ փոխանցումը պետք է լինի միայն ՀՀ դրամով:

Կա՞ն արդյոք զեղչեր և ինչպե՞ս են դրանք աշխատում։

Հարթակում գործում են երկու տեսակի զեղչեր՝ առաջինը տրամադրվում է ԱՌՖԻ ներդրումային ընկերության կողմից և կոչվում է «պրոմո կոդ», իսկ երկրորդը՝ թողարկող ընկերության կողմից և կոչվում է «ներդրումային խթաններ»։

«Պրոմո կոդ»-ը ներդրողը մուտքագրում է հարթակում ներդրումների համար վճարման ժամանակ համապատասխան դաշտում և արդյունքում զեղչվում է վճարվող գումարը։

Թողարկող ընկերության առաջարկած «ներդրումային խթաններ»-ն ունեն ժամանակային և գումարի մեծության նախապայմաններ և ավելացվում են ավտոմատ կերպով։ Դրանք նույնպես նվազեցվում են ընդհանուր վճարվող գումարը: