ԱՌՖԻ-ն կազմակերպությունների համար

ԱՌՖԻ-ն առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է Հայաստանում, որը թույլ է տալիս բիզնեսին մուտք գործել ներդրողների համայնք ամբողջ աշխարհում: Եթե դուք հիանալի թիմ ունեցող ընկերություն եք, որը փնտրում է ներդրումային հնարավորություններ, շտապե՛ք գրանցվել և մենք կապ կհաստատենք ձեզ հետ՝ խորհուրդ տալու, թե ինչպես ձեր բիզնեսը մեր հարթակով տեղափոխել հաջորդ մակարդակ:
Ներդրողների հետ կապ
Այլընտրանքային ֆինանսավորում
Միջազգային մարքեթինգ
Ներդրողների հետ կապ

Մինչև դուք զբաղված եք բիզնես պլան մշակելով և եկամուտը եռապատկելու մասին երազելով՝ ԱՌՖԻ-ն ձեր առջև բացում է Հայաստանի և աշխարհի ներդրողների բացառիկ համայնքի դռները: ԱՌՖԻ-ն ձեր ներդրողների հետ առցանց շփման միասնական հարթակ է:

Այլընտրանքային ֆինանսավորում

Մենք գիտենք, թե ինչ է զգում մարդն, ով ունի հրաշալի բիզնես գաղափար, թիմ և աշխատելու վճռականություն, սակայն բախվում է ֆինանսավորման խնդրին: Հենց այդ պատճառով մենք մշակել ենք այս հարթակը, որտեղ ձեր բիզնես գաղափարները կարող են ներկայացվել ներդրողների՝ գտնելով թե՛ ներդրումներ, և թե՛ մարքեթինգի հնարավորություններ:

Միջազգային մարքեթինգ

Դուք իհարկե շատ լավ գիտեք ձեր բիզնեսի և ծառայությունների առանձնահատկությունները և գիտեք, թե ինչպես դրանք առաջ մղել: Մենք կարող ենք օգնել բազմապատկել մարքեթինգին և PR-ին ուղղված ձեր ջանքերը՝ ձեզ առաջարկելով ավելի ճանաչելի դառնալու համար ԱՌՖԻ-ում հասանելի ռեսուրսները: Մեր գործընկեր կազմակերպությունների և մեդիայի օգնությամբ մեր հարթակի մասին պատմելու ենք աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին:

Հայտ

Գործընկերներ