ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌՖԻ-ն առաջին ներդրումային քրաուդֆանդինգ հարթակն է Հայաստանում, որը ներդրողներին թույլ է տալիս մուտք գործել մասնավոր ձեռնարկությունների ընտրված ցանկ ներդրումներ կատարելու համար: Եթե փնտրում եք մեծ ներդրումային գաղափարներ կամ ցանկանում եք նպաստել Հայաստանի զարգացմանը՝ օգնելով տեղական բիզնեսներին զարգանալ, գրանցվեք և միացեք հայ ներդրողների համայնքին ամբողջ աշխարհում:
Թափանցիկություն և անվտանգություն
Անվտանգություն
Դիվերսիֆիկացիա
Թափանցիկություն և անվտանգություն

ԱՌՖԻ հարթակը թույլ է տալիս մասնակցել արագ աճող ստարտափերի զարգացմանը և օգտվել հատուկ ձեզ համար անցկացվող ներդրումային ուսումնասիրության գործընթացից: Եթե ձեր նախընտրած ընկերությունը կարողանա հաջողությամբ հայթայթել համապատասխան ֆինանսավորում, ապա դուք կդառնաք այդ ընկերության պարտատոմսերի և բաժնետոմսերի օրինական սեփականատեր: Հակառակ դեպքում ձեր գումարը կվերադարձվի: Ձեր իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված են համապատասխան օրենսդրությամբ և կանոնակարգերով:

Անվտանգություն

Հարթակում ներկայացվող բիզնես նախագծերն անցնում են գործարար վարկի՝ ԱՌՖԻ ներդրումային հանձնաժողովի կողմից իրականացվող հիմնավոր ստուգումներ: Բոլոր նախագծերի ընտրությունը կատարվում է սահմանված չափորոշիչներով և միայն դրանց համապատասխանող ընկերություններն են ներկայացվում ԱՌՖԻ հարթակում: Ձեր կողմից առցանց իրականացվող գործողությունները և գործարքները ևս պաշտպանված են:

Դիվերսիֆիկացիա

Դուք իհարկե կարող եք ներդրում կատարել միայն մեկ ընկերությունում, սակայն ԱՌՖԻ-ն հնարավորություն է տալիս բազմազանեցնել ձեր մասնակցությունը՝ ներդրում կատարելով սկսած անգամ 100 ԱՄՆ դոլարից: Նախապես ստուգված բիզնես նախագծերի բազմազանությունը թույլ է տալիս խելամտորեն բաշխել ձեր պորտֆոլիոյի ռիսկերը՝ անկախ նրանից, թե ներդրման գումարը կազմում է մի քանի հազար, թե մի քանի հարյուր հազար: ԱՌՖԻ հարթակի շնորհիվ դուք եք տնօրինում սեփական միջոցները:

Եթե ներդրող եք, բաժանորդագրվեք

Գրանցում

Գործընկերներ